Հայաստանի Կառավարությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 100 միլիոն եվրո վարկ կվերցնի՝ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։
Կարիք չկար չեղած տեղից աղմուկ հանել. ԱԱԾ փոխտնօրեն
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց 2022 թվականի բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացրեց 1 միլիարդ 933 միլիոն դրամ՝ 96 դպրոցների շենքային պայմանների բարելավման և գույքային ապահովվածության համար։
Եթե գործակալներ չլինեն, հատուկ ծառայությունները ոչինչ չեն կարող անել. Անդրանիկ Քոչարյան
ԱԺ պատգամավորների ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Առանց գաղտնազերծվելու ոչնչացվելու է ԱԱԾ արխիվը, ինչո՞ւ. ընդդիմադիր պատգամավորները՝ իշխանությանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստում, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն անդրադառնալով «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագծին, ԱԺ ամբիոնից հայտարարությամբ դիմեց հասարակական տարբեր գործիչների, ակտիվիստների, որոնք Հայաստանում տարիներ շարունակ խոսել են ԱԱԾ մարմինների հետ գաղտնի համագործակցած այդ գործակալական ցանցերի բացահայտման անհրաժեշտության մասին։
ԱԱԾ թղթերը պետք է գաղտանզերծեն, այնուհետև ոչնչացնեն. Վիլեն Գաբրիելյանը՝ Արծվիկ Մինասյանին
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ նոյեմբերի 23-ի հրամաններով՝ Դատախազությունում տեղի են ունեցել կադրային նշանակումներ:
Կառավարության նոյեմբերի 24-ի նիստի չզեկուցվող հարցով Պետական պահպանության ծառայությունն առանձնացավ Ազգային անվտանգության ծառայությունից. այն կդառնա Նիկոլ Փաշինյանի ենթակայության տակ գտնվող մարմին։
«Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա այդ տեսակետից, թե նախագիծը վերաբերում է միայն կադրային քաղաքականությանը, բայց այն վերաբերում է նաև տեղեկատվության անվտանգության մասով ԱԱԾ լիազորությունների շրջանակին։ Այդ թվում՝ նախագիծը նաև վերաբերում է ԱԱԾ մարմինների մասին օրենքի 11-րդ հոդվածին, որը սահմանում է հակահետախուզական գործունեությունը»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը։
«Ձեր խոսքի մեջ չկար դրույթ, թե ինչի համար է այս փոփոխությունը»։ Ազգային ժողովի արտահերթ նիստում դիմելով ԱԱԾ տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում գործադիրին ներկայացրեց «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» և կից 36 օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագծերը։
Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստում քննարկում էր Կառավարության ներկայացրած «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը։
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում անդրադառնալով ԱԱԾ-ի արխիվները ոչնչացնելու մասին հարցին, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը դիմեց Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանին․
Ազգային ժողովի այսօր հրավիրված արտահերթ նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանից հետաքրքրվեց, թե ինչո՞վ է պայմանավորված հրատապ նիստ գումարելը․
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։
Կառավարության նախաձեռնությամբ այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստ էր հրավիրվել։ Կառավարությունը ներկայացրեց ԱԺ արտահերթ նիստի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ընթացակարգի մասին Ազգային ժողովի որոշման նախագիծը, որով առաջարկվում է օրակարգում ընդգրկված օրենքների նախագծերի երկրորդ ընթերցմամբ քննարկումը կազմակերպել առաջին ընթերցմամբ դրանք ընդունելուց հետո՝ 24 ժամվա ընթացքում:
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը 2022 թվականի նոյեմբերի 11-13-ը Լոս Անջելեսում ելույթ է ունեցել Հայ Առաքելական Եկեղեցու ԱՄՆ Արևմտյան թեմի Արցախի ժառանգության հանձնախմբի կազմակերպած միջազգային գիտաժողովին նվիրված Արցախի/Լեռնային Ղարաբաղի մարդկային և մշակութային անվտանգության հեռանկարներին։
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
ԱԺ արտահերթ նիստում քննարկվում է ԱԱԾ-ի արխիվները ոչնչացնելու թույլտվություն տալու մասին հարցը. ՈՒՂԻՂ
Նոյեմբերի 23-ին Երեւան ժամանած ՀԱՊԿ ղեկավարներից միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին անձամբ դիմավորեց Նիկոլ Փաշինյանը, մյուսներին դիմավորում էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս օրերին մի շարք երկրներում, մասնավորապես Հունաստանում, Գերմանիայում և Իտալիայում հավատարմագրված ՀՀ դեսպաններն ակտիվ հանդիպումների մեջ են այդ երկրների տարբեր շրջանակների հետ։
Շուրջ 5 ամիս կալանքի տակ գտնվող Նորին Սուրբ Օծություն ՏՏ Գարեգին Բ-ի եղբորորդին իր կալանքը հորեղբոր գործոնով չի պայմանավորում:
Մինչ ոստիկանության համակարգում հպարտությամբ արձանագրում են բարեփոխումների «շռնդալից ընթացքն» ու մասնավորապես նոր ներդրվող պարեկային ծառայության նվաճումները, «Փաստ» թերթին հերթական ուշագրավ տեղեկություններն են հայտնի դառնում, որոնք, շատ մեղմ ասած, տարակուսանք են առաջացնում:
ՀՀ Առողջապահության նախարարությունը 2022 թվականի ապրիլի 7-ի Կառավարության որոշման համաձայն՝ միաձուլման ձեւով վերակազմակերպեց երկու անհամատեղելի կառույցների՝ «Մաշկաբանության ազգային կենտրոն» եւ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ները՝ ստեղծելով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության «Այրվածքաբանության եւ մաշկաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը նախօրեին դիմել է Ազգային ժողովի նախագահին՝ Արցախի Հանրապետության Սահմանադրության փոփոխության նախագիծը վերադարձնելու նպատակով՝ այն հանելով շրջանառությունից:
Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։
Թեեւ ողջ մասնագիտական ու քաղաքական հանրույթը քննարկում է հայտնի դատավոր Մնացական Մարտիրոսյանի հակակոռուպցիոն դատարանի դատավոր դառնալու հավանականության մասին, սակայն ամեն ինչ դեռ վերջնական չէ:
Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը թեեւ նոր-նոր է պաշտոնի նշանակվել, բայց արդեն իրական կադրային ջարդ է սկսել: