«ԱԱԾ-ի վերաբերյալ նախագիծը միայն կադրային քաղաքականության փոփոխության մասին չէ». Վիլեն Գաբրիելյան
Այսօր ԱԺ արտահերթ նիստում «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ քննարկումների ժամանակ ընդդիմադիր մի խումբ պատգամավորներ մտահոգություններ հայտնեցին նախագծում նախատեսված մի դրույթի առնչությամբ, որ ԱԱԾ արխիվները ոչնչացվելու են: Ընդդիմադիրների կարծիքով՝ պետք է նշված լիներ, որ գաղտնազերծելուց հետո պետք է ոչնչացվեն։ Նրանք նաև մտահոգություններ հայտնեցին, որ նախագիծը ներկայացնելիս իշխանության ներկայացուցիչն ասում է, թե այդ փոփոխությունները միայն կադրային քաղաքականության մասին են, և արխիվների վերաբերյալ որևէ բան չի ասում։
ԱԺ ամբիոնից «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանն անդրադառնալով այդ մտահոգություններին՝ նկատեց.
«Կարծում եմ՝ թյուրըմբռնում կա այդ տեսակետից, թե նախագիծը վերաբերում է միայն կադրային քաղաքականությանը, բայց այն վերաբերում է նաև տեղեկատվության անվտանգության մասով ԱԱԾ լիազորությունների շրջանակին։ Այդ թվում՝ նախագիծը նաև վերաբերում է ԱԱԾ մարմինների մասին օրենքի 11-րդ հոդվածին, որը սահմանում է հակահետախուզական գործունեությունը»,- նշեց Վիլեն Գաբրիելյանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում