
Պուտինն իր խոսքում պատասխանել է Փաշինյանին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ ՀԱՊԿ նիստը Նիկոլ Փաշինյանը բացել է քննադատությամբ։ «Հայաստանն ավարտում է իր նախագահությունը ՀԱՊԿ-ում։ Տարին թեեւ հոբելյանական էր, բայց Հայաստանի համար ամենեւին հոբելյանական չէր։ 2 տարվա ընթացքում ՀԱՊԿ անդամ պետությունն առնվազն 3 անգամ հարձակման է ենթարկվել Ադրբեջանի կողմից, եւ փաստացի մինչեւ հիմա մենք ՀԱՊԿ-ից որեւէ արձագանք չենք ստացել այդ ագրեսիայի վերաբերյալ, ինչը մեծ հարված է հասցնում ՀԱՊԿ-ի իմիջին»,- ասել է նա եւ դա անվանել «Հայաստանի նախագահության ամենամեծ անհաջողությունը»:
Ապա Պուտինն իր խոսքում պատասխանել է նրան․ «Հույս կա, որ հնարավոր է հասնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրմանը»։