Սրանք այն որոշումներից են, որոնք ինձ մեծ էներգիա են տալիս. Փաշինյան

Կառավարության  նոյեմբերի 24-ի նիստում գործադիրը փոփոխություն կատարեց 2022 թվականի բյուջեում և ԿԳՄՍ նախարարությանը հատկացրեց 1 միլիարդ 933 միլիոն դրամ՝  96 դպրոցների շենքային պայմանների բարելավման և գույքային ապահովվածության համար։

Նախագծի վերաբերյալ Նիկոլ Փաշինյանը նախ ընթերցեց այն դպրոցների ցանկը, որոնց համար Կառավարությունը վերաբաշխում կատարեց բյուջեում, ապա պարզաբանեց.

«Սրանք այն որոշումներից են, որոնք ինձ մեծ էներգիա են տալիս։ Հանրակրթության ոլորտում ռազմավարական ներդրումներ անելու թափանիվը սկսել է շարժվել, և մենք շարունակում ենք մեծ ներդրումներ անել հանրակրթության և նախադպրոցական կրթության ոլորտում»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930