Փաշինյանը շնորհակալ է Մակրոնին. Ֆրանսիան Հայաստանին 100 միլիոն եվրո վարկ կտա

Հայաստանի Կառավարությունը Զարգացման ֆրանսիական գործակալությունից 100 միլիոն  եվրո վարկ կվերցնի՝ պետական բյուջեի դեֆիցիտը փակելու համար։

Որոշումն ընդունվել է Կառավարության նոյեմբերի 24-ի նիստում. գործադիրն այս նիստում հավանություն տվեց այդ վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին նախագծին։

Նշենք, որ վարկը Հայաստանի Կառավարությանը տրամադրվելու է  20 տարի ժամկետով։

Կառավարությունն այսօր մեկ այլ նախագծով վավերացրեց նաև Ասիական զարգացման բանկից 100 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ վերցնելու նախագիծը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը Հայաստանին տրամադրված 100 մլն եվրո վարկի համար Կառավարության նիստում հատուկ շնորհակալություն հայտնեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին և Ֆրանսիայի Կառավարությանը։

«Սա Ֆրանսիայի հետ մեր խորացող հարաբերությունների կարևոր արտահայտությունն է, և ուզում եմ շնորհակալություն հայտնել նախագահ Մակրոնին և Ֆրանսիայի Կառավարությանն այս շահագրգիռ աջակցության  համար»,- ասաց Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս