Սուրեն Պապիկյանը առանձնազրույց է ունեցել Սերգեյ Շոյգուի հետ

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտնել է, որ առանձնազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։

«Նոյեմբերի 23-ին Երևանում անցկացվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների ազգային անվտանգության խորհուրդների քարտուղարների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների մասնակցությամբ։

Նիստից անմիջապես հետո կարճ առանձնազրույց եմ ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ։ Սերգեյ Շոյգուի հետ մտքեր ենք փոխանակել երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, ինչպես նաև պաշտպանական համագործակցությանը վերաբերող մի շարք հարցերի վերաբերյալ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930