Օրվա բաղադրատոմսը՝ շեֆ-խոհարար Ալեսսիո Ջինիից
Scrocchiarella-ի շեֆ-խոհարար Ալեսսիո Ջինիի բաղադրատոմսը կապահովի էներգիայով ողջ օրվա ընթացքում:
Բաղադրիչներ
1. Չիաբատա – 2 շերտ
2. Ռիկոտա – 45 գ
3. Ավոկադո – 1 հատ
4. Եփած խոզապուխտ – 40 գ
5. Ձու – 2 հատ
6. Չորացրած լոլիկ – 10 գ
7. Ձիթապտուղ – 5 գ
8. Ձիթայուղ – 5 մլ
Պատրաստման եղանակը
1. Չիաբատայի շերտերը տապակել, դնել ափսեի մեջ:
2. Հացի շերտի վրա ռիկոտա դնել, ապա պատառաքաղով տրորել ավոկադոն ու տարածել պանրի վրա:
3. Ձուն խաշել, դնել հացի վրա՝ շրչապատելով խոզապուխտի բարակ շերտերով:
4. Զարդարել լոլիկի չրով, ձիթապտուղներով և վրան ձիթայուղ շաղ տալ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը