Բաժիններ՝

Տապակած լյարդ՝ լոլիկի ու սոխի աղցանով

Բաղադրիչները 

  • 500-600 գ տավարի լյարդ
  • 6 ճ/գ ալյուր
  • կարմիր, կծու աղացած պղպեղ
  • աղ, աղացած սև պղպեղ
  • ձիթապտղի ձեթ

Աղցանի համար

  • 3 մեծ, հասած լոլիկ
  • 2 միջին չափի կարմիր, քաղցր սոխ
  • 2-3 ճյուղ մաղադանոս
  • ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

Հեռացրեք լյարդի թաղանթն ու ծորանները, փափկամիսը բարակ շերտերով կտրատեք:

Կարդացեք նաև

Ալյուրը խառնեք աղացած կարմիր ու սև պղպեղների հետ, լյարդի կտորներն այնպես թաթախեք նրա մեջ, որ բոլոր կողմերից ալյուրով պատվեն:

Խորը թավայի մեջ տաքացրեք ձեթը: Լյարդի կտորները տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Պատրաստի լյարդի կտորները տեղադրեք տաքացրած ափսեի մեջ: Ափսեն ծածկեք փայլաթիթեղով, որպեսզի միսը չսառչի:

Պատրաստեք աղցանը: Մաքրած սոխը բարակ օղակների ձևով կտրատեք, լոլիկները միջին չափի կտորների բաժանեք, մաղադանոսը մանրացրեք: Խառնեք սոխը, լոլիկն ու մաղադանոսը, սև պղպեղ արեք վրան, ավելացրեք ձիթապտղի ձեթը, խառնեք:

Տապակած տավարի լյարդը մատուցեք աղցանի հետ մեկտեղ:

Խորհուրդ: Տավարի լյարդը կարող եք փոխարինել հորթի և նույնիսկ ոչխարի լյարդով. ուտեստը դրանից միայն կշահի: Կարևորն այն է, որ պղպեղը չխնայեք, դրանում է ողջ գաղտնիքը: Եվս մեկ խորհուրդ. ոչ մի դեպքում չի կարելի չափազանց երկար տապակել լյարդը, մի քանի րոպեն լրիվ բավարար է: Թավայից լյարդի կտորները կարող եք մի քիչ կիսահում հանել, ափսեի մեջ՝ փայլաթիթեղի տակ, այն կշարունակի եփվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս