«Ես բազմիցս խնդրել եմ չմեկնաբանել այդ բիոզանգվածի (Նիկոլ Փաշինյանի,- խմբ.) հայտարարությունները, բայց նա ամեն ինչ տանում է հրաշալի, ինչպես ծրագրված է իր հովանավորների կողմից։ Ինքն ամեն ինչ անելու է, որպեսզի Հայաստանից ստանա սպառողական հասարակություն։ Սյունիքն իրենք Արցախի հետ միասին դարձնելու են պոլիգոն՝ հակաիրանական գործողությունների համար»։
«Ակնհայտ է, որ դրանում առկա է Արևմուտքի մեծ ազդեցությունը, որը հատկապես ներկայումս Երևանին թույլ չի տալու ազատություն ռուսական ուղղությամբ, չեմ կարծում, որ Երևանն էլ առանձնապես ցանկանում է կոնտակտներ ունենալ Մոսկվայի հետ։ Սակայն Երևանում հասկանում են նաև, որ որոշակի շփումներ պահել հարկավոր է, ելնելով ողջախոհության անհրաժեշտությունից, քանի որ աշխարհաքաղաքական իրողությունները կարող են արմատականորեն փոխվել, այդ թվում՝ Հարավային Կովկասում էականորեն»,- նման կարծիք հայտնեց քաղաքագետը։
Այսօր առավոտյան տեղի է ունեցել Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցը։ Ինչպես ավելի վաղ Բաքու կատարած պետական այցի ընթացքում հաղորդել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքները ՀՀ-Ադրբեջան գործընթացի վերաբերյալ կներկայացնի նաև Նիկոլ Փաշինյանին հեռախոսազրույցի միջոցով։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու այցից հետո ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ևս հայտարարեց՝ ՌԴ-ն պատրաստ է օգնել Երևանին և Բաքվին բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների համալիրի բոլոր ուղղություններով։
«Եթե արվարձաններում չկան թենիսի դաշտեր, ապա պետք է քանդել կետրոնի՞նը։ Որտե՞ղ պետք է թենիս խաղա կենտրոնի բնակչությունը, որը Երևան քաղաքի բնակչության մոտ 15 տոկոսն է կազմում, էլ չեմ ասում, որ մարզական հրապարակները պետք է լինեն հանրային կանաչ տարածքների բաղկացուցիչ մասը բոլոր քաղաքներում,- 168.am-ի հետ զրույցում վերջին իրողություններին այսպես է արձագանքում Կադաստրի պետական կոմիտեի նախկին նախագահ, ճարտարապետ, քաղաքաշինարար Սարհատ Պետրոսյանը և հավելում,- Երևանում, Օղակաձև և Թումոյի այգիներից և միգուցե Ծիծեռնակաբերդի անտառից բացի, չկա որևէ հանրային կանաչ հատված, որտեղ լինեն մարզադաշտեր։
«GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրել է «Երևանի ձայնը» խորագրով՝ Երևան քաղաքի խնդիրներին վերաբերող ամենամյա հետազոտության հերթական՝ ««Ասե՛ք, Անե՛նք – Ներկե՛ք, Գանձե՛նք» հարցման արդյունքները:
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն էր արել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ գազալցման կայանները պատշաճ ստուգումներ չեն իրականացնում։