Անդրանիկ Հարությունովն անդրադառնալով այս վիճակագրությանը՝ շեշտեց․ «Իրենք նախկինում միշտ սեփականության վկայականների գործարքներն էին արձանագրում վիճակագրությամբ, ու դրա հիման վրա էին միջին գին հաշվում, իսկ մեզ համար շատ կարևոր էր, որ շուկայում նոր մտնող, ներդրում կատարող անձը տեղեկանա, թե այդ տարվա, կամ կիսամյակում, ինչքան գնման իրավունք է վաճառվել։ Իսկ այս պարագայում մենք արդեն ունեցանք գնման իրավունքների ստատիստիկան»։
Այսօր մի շարք լրատվամիջոցներ տեղեկացրել էին, որ Երևան-Սևան ավտոճանապարհի` ՀՀ նախկին ՃՈ անշարժ հենակետի` Աբովյանի «Գայի պոստի» մոտ ոստիկանական գործողություն է իրականացվում, իրավիճակը լարված է:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր հերթական նիստում երկարաձգեց «Յուքոմ» փակ բաժնետիրական ընկերության գործունեության ժամկետը՝ 15 տարով, ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության ժամկետը՝ 10 տարով: «Յուքոմ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը որոշումների այս փաթեթի ընդունումը համարում է պետության կողմից «Յուքոմի» գործունեությանը վստահելու ապացույց:
Հրազդանի թիվ 11 դպրոցում աշակերտներից մեկի կողմից անհայտ գազ օգտագործելու հետևանքով ինքնազգացողության վատացմամբ շտապօգնության մեքենայով Հրազդանի բժշկական կենտրոն էր տեղափոխվել 9-14 տարեկան 12 երեխա:
Գազաբալոնների պարտադիր ստուգման համակարգն այնպես չի աշխատում, ինչպես պլանավորված էր: Նոյեմբերի 7-ին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն էր արել Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Պատճառը, ըստ նախարարի, այն է, որ գազալցման կայանները պատշաճ ստուգումներ չեն իրականացնում։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հրապարակել է միասնական նոր երթուղային ցանցի սակագները: Հիմնական փոփոխությունը եղել է Կոտայքի մարզում, քանի որ կա նոր փոխադրող օպերատոր:
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց, բնակիչների պնդմամբ՝ ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Խնդրի հետ կապված՝ Կոտայքի մարզպետարանում հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ: