«Այսօրվա իշխանություններն ամեն ինչ արեցին, որ մենք լինենք անպաշտպան». Արթուր Խաչատրյան

«Իրավիճակը կշարունակի է՛լ ավելի վատթարանալ՝ գնալով դեպի անշրջելիության կետ, և մենք կկանգնենք պետականության, ազգի կործանման իրական ռիսկի առաջ, եթե շարունակվի այս քաղաքական կուրսը, որն այս իշխանությունները որդեգրել են»,- «Ներքին և արտաքին ռիսկերի պաշար» թեմայով քննարկման ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:

Պատգամավորը հիշեցրեց, որ Փաշինյանը մինչև պատերազմն էլ է խոսել  խաղաղության դարաշրջանի մասին:

«ԵԿՄ 12-րդ արտահերթ համագումարի ժամանակ, երբ ինքն անցկացրեց Սասուն Միքայելյանին, այդ ժամանակ էլ է խոսել խաղաղության քաղաքականության մասին:

Խաղաղությունը, իհարկե, լավ բան է. ցանկացած ազգ, ժողովուրդ, պետություն, մարդ ուզում է խաղաղ ապրել, բայց ինչպե՞ս ես գնում խաղաղության»,- մանրամասնեց նա:

Արթուր Խաչատրյանը զուգահեռներ հիշեց պատմությունից. ըստ նրա՝ նույն սխալը Չեմբեռլենն էր անում, երբ փորձում էր Հիտլերին զիջումներ անելով՝ խաղաղության դարաշրջան կերտել Եվրոպայում:

«Հիմա այդ քաղաքականությունը շարունակում է Նիկոլ Փաշինյանը»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս