Էդգար Ղազարյանին բերման են ենթարկել ոստիկանության Նոր Նորքի բաժին

168.am-ի տեղեկություններով՝ ընդդիմադիր գործիչ, Լեհաստանում ՀՀ նախկին արտակարգ և լիազոր դեսպան, Վայոց ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանին Ազգային ժողովի մոտից, ուր վերջինս զոհված զինծառայողների ծնողների հետ միասին գտնվում էր գիշերվանից, բերման են ենթարկել ու տարել Ոստիկանության Նոր Նորքի բաժին:

Հիշեցնենք՝ Էդգար Ղազարյանն այսօր ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ տեղեկացրել էր, որ գտնվում է ԱԺ շենքի տարածքում, կոչ էր արել մարդկանց հավաքվել Ազգային ժողովի շենքի մոտ, որպեսզի հանդիպեն պատգամավորներին՝ նրանց հետ քննարկելու համար Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու հարցը:

Էդգար Ղազարյանը նաև տեղեկացրել էր, որ արդեն վաղ առավոտից ոստիկանական ուժերը փակել են Բաղրամյան պողոտայի և Դեմիրճյան փողոցի՝ Ազգային ժողովի մուտքերին հարող տարածքները:

Ոստիկանության լրատվական ծառայությունից 168.am-ի հարցին ի պատասխան՝ տեղեկացրին, որ Էդգար Ղազարյանը բերման է ենթարկվել Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենքի 182-րդ հոդվածի հիմքով:

Տեսանյութեր

Լրահոս