Ինչ իրավիճակ է Ջերմուկում. մանրամասնում է փոխքաղաքապետը

Ջերմուկ քաղաք մուտքն այս պահին խիստ սահմանափակված է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Ջերմուկի փոխքաղաքապետ Վարդան Սարգսյանը:

Նրա խոսքով` քաղաքում խուճապ չկա, իրավիճակը կայուն է, սակայն կա որոշակի լարվածություն:

«Քաղաքային իշխանությունների կողմից տարհանում չի կազմակերպվել, ցանկացողները ինքնակամ լքել են քաղաքը, ովքեր էլ չեն ցանկացել լքել, ապրում են, պայքարում են: Քաղաքում նաև ապաստարաններ կան»,- ասել է նա:

Փոխքաղաքապետը նշել է նաև, որ այս պահին դպրոցները, մանկապարտեզները փակ են: «Ակտիվ գործում ե բուժհաստատությունը»,- նշել է նա:

Անդրադառնալով հարցին, թե արդյոք ստեղծվել են ինքնապաշտպանական խմբեր, նա նշեց. «Քանի որ մենք սահմանամերձ ենք, ինքնապաշտպանական նախաձեռնությունները միշտ էլ եղել են»:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Ադրբեջանի զինված ուժերը հրետակոծությամբ թիրախավորում են Ջերմուկի և Վերին Շորժայի ուղղությամբ տեղակայված դիրքերը, ինչպես նաև սահմանամերձ բնակավայրերը:

Տեսանյութեր

Լրահոս