
«Գիտությունը և երաժշտությունը փոխկապակցված են». Տիգրան Համասյան

Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) ասուլիսին, որի ընթացքում բանախոսները խոսում էին գիտությունը դեպի արվեստ տանելու մասին, միացավ նաև աշխարհահռչակ դաշնակահար, երաժիշտ Տիգրան Համասյանը:
Փառատոնի հիմնադիր Գարիկ Իսրայելյանը հենց Տիգրանի կարծիքը ցանկացավ լսել արվեստի և գիտության կապի մասին, ինչին Համասյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ գիտությունը և երաժշտությունը միշտ միասին են եղել»:
Ըստ Համասյանի՝ երաժշտությունը բարդ կառուցվածք ունի, և դրանում քիչ տոկոս չի կազմում գիտությունը:
Տիեզերքի և ձայնի փոխկապակցվածությունը երևում է Համասյանի էմբիենթ երաժշտության մեջ:
ԱՆԻ ԳԱԲՈՒԶՅԱՆ