Ինչ վերաբերում է 168.am-ի հարցին, թե արդյո՞ք հետևում է Հայաստանի երիտասարդ երաժշտասեր սերնդի առաջընթացին ու պատրաստվո՞ւմ է առաջիկայում վարպետաց դասեր անցկացնել Հայաստանում՝ Համասյանը խոսեց այստեղ երաժշտական դպրոց հիմնելու անհրաժեշտության մասին:
Համաշխարհային ճանաչում ունեցող հայազգի ջազ դաշնակահար, կոմպոզիտոր, երաժիշտ Տիգրան Համասյանը երեք օր համերգներով հանդես կգա Երևանում: Կլինեն երեք տարբեր ծրագրեր ու կազմեր: Համերգները կկայանան նոյեմբերի 20-22-ը:
Սթարմուսը սկսում է իր համահաստանյան գիտական արշավը, որին ներգրավված են շուրջ 5 տասնյակ գիտնականներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, աստղագնացներ, արտիստներ ու երաժիշտներ։
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) ասուլիսին, որի ընթացքում բանախոսները խոսում էին գիտությունը դեպի արվեստ տանելու մասին, միացավ նաև աշխարհահռչակ դաշնակահար, երաժիշտ Տիգրան Համասյանը:
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Այս պահին ընթանում է Գարիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի ասուլիսը:
Սեպտեմբերի 5-10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։