STARMUS VI միջազգային փառատոնը հիանալի վայր է հանդիպելու ականավոր մարդկանց և հիանալի ժամանակ անցկացնելու։
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: Փառատոնի շրջանակներում գիտության և երաժշտության ներկայացուցիչները հանդես են գալիս ելույթներով և դասախոցություններով:
ARLOOPA-ի համահիմնադիր Արման Աթոյանը նշում է, որ վիրտուալ իրականության տեխնոլոգիայի շնորհիվ մեկ օրում Մարսի վրա եղան 1000-ից ավելի մարդիկ։
STARMUS VI– փառատոնի մասնակիցները այցելել են Զվարթնոցի տաճար։ «Արմենպրեսը» լուսանկարների շարք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․
Բրայան Մեյը խոսեց նաև երջանկահիշատակ դուդուկահար Ջիվան Գասպարյանի հետ համատեղ աշխատանքի մասին՝ նշելով, որ նրա շնորհիվ «փորձել է կլանել հայկական զգացողությունները և երաժշտությունը»։
STARMUS VI գիտության, արվեստի ու երաժշտության միջազգային փառատոնի շրջանակներում ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կհյուրընկալի Նոբելյան մրցանակակիր, շվեյցարացի քիմիկոս, կենսաֆիզիկոս Քըրթ Վյութրիխին:
«Պարզապես պետք է շատ ուշադրություն դարձնել կրթությանը՝ սկսելով դպրոցներից: Եվ մեզ հարկավոր է շատ գիտական հաղորդակցություն: Այս հարցում լրատվամիջոցները շատ բան ունեն անելու: Մեդիան պետք է մեծ ուշադրություն դարձնի գիտությանը, արվեստին, կրթությանը, և ոչ քաղաքականությանը: Դա իմ կարծիքն է: Այս պահին 99.99999 տոկոսը նվիրված է քաղաքականությանը, և 1 տոկոսից քիչ՝ մնացածին: Իսկ մնացածը՝ մնացած ամեն ինչն է: Հետաքրքիր կլինի ունենալ 50/50 համաչափություն, դա ավելի ողջամիտ կլինի:
Քիչ առաջ տեղի ունեցավ STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) մասնակցությամբ ասուլիսը։
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) ասուլիսին, որի ընթացքում բանախոսները խոսում էին գիտությունը դեպի արվեստ տանելու մասին, միացավ նաև աշխարհահռչակ դաշնակահար, երաժիշտ Տիգրան Համասյանը:
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: Սեպտեմբերի 5-10-ը Երևանի համալսարանները և ՀՀ կրթական կենտրոնները կհյուրընկալեն STARMUS VI փառատոնի մասնակից բանախոսներին, ովքեր կկիսվեն իրենց գիտելիքներով և փորձով։ Այս պահին ընթանում է Գարիկ Իսրայելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի ասուլիսը:
Սեպտեմբերի 5-10 կայանալիք STARMUS VI միջազգային փառատոնը, որը հիմնադրվել է Գարիկ Իսրայելյանի և Բրայան Մեյի կողմից, կհյուրընկալի ավելի քան 50 բանախոսների, Նոբելյան մրցանակակիրների, տիեզերագնացների, գիտնականների, աշխարհահռչակ արվեստագետների և երաժշտության աստղերի, ովքեր կհավաքվեն այս տարի Երևանում` հանրայնացնելու և խթանելու գիտության հաղորդակցությունը։
Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնը լավ հնարավորություն է երկրում խթանելու գիտական տուրիզմը. ոլորտային հետաքրքիր քննարկումներից մինչև հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ համերգներ, Star party (աստղային երեկույթ). այս ամենը կարող է Հայաստան բերել օտարերկրյա զբոսաշրջիկների:
Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։