STARMUS VI– փառատոնի մասնակիցները այցելել են Զվարթնոցի տաճար։ «Արմենպրեսը» լուսանկարների շարք է հրապարակել, որը ներկայացնում ենք ստորև․
Երևանում մեկնարկել է արվեստի և գիտության STARMUS VI փառատոնը: STARMUS VI փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրաելյանի, Սերժ Թանկյանի, Ռիք Վեյքմանի, Դերեք Շերինյանի, Ռոն Թալ «Բամբլֆութի» և Տիգրան Համասյանի (առցանց) ասուլիսին, որի ընթացքում բանախոսները խոսում էին գիտությունը դեպի արվեստ տանելու մասին, միացավ նաև աշխարհահռչակ դաշնակահար, երաժիշտ Տիգրան Համասյանը:
2020 թվականի հուլիսին պաշտոնապես հայտարարվեց, որ STARMUS-ի վեցերորդ փառատոնն անցկացվելու է Հայաստանում։
Հայաստանում սեպտեմբերի 5-10-ն անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնը լավ հնարավորություն է երկրում խթանելու գիտական տուրիզմը. ոլորտային հետաքրքիր քննարկումներից մինչև հանրահայտ երաժիշտների մասնակցությամբ համերգներ, Star party (աստղային երեկույթ). այս ամենը կարող է Հայաստան բերել օտարերկրյա զբոսաշրջիկների:
Հայաստանում պետք է ուժեղացնել գիտության մասսայականացումը, որում պետք է ներգրավված լինեն թե՛ պետությունը, թե՛ կրթության ոլորտը, թե՛ մեդիան։ «Արմենպրես»-ի հետ զրույցում աստղաֆիզիկոս, «Սթարմուս» փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանը նշեց, որ գիտությունը գովազդվելու կարիք ունի, և այդ գործին պետք է նվիրվեն հենց գիտնականները։ Փառատոնը ևս կարելի է որպես գիտության գովազդ դիտարկել։
Պարզվում է՝ 14-ամյա ստեղծագործող Անի Գևորգյանը, ով սովորում է Ստեփանակերտի Խաչատուր Աբովյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 9-րդ դասարանում, 2015 թվականի ամռանն աշխարհահռչակ անգլիացի ֆիզիկոս-թեորետիկ Սթիվեն Հոքինգին է նվիրել Ասկերանի շրջանի Աստղաշեն համայնքի ծովաշուշաններով պատրաստված նրա դիմանկարը:
«Սթարմուս» 3-րդ փառատոնը հարգանքի տուրք կմատուցի Սթիվեն Հոքինգին և գիտության և Տիեզերքի մեծ մտքերը կգրավի դեպի Կանարյան կղզիներ
Ճանաչված հայազգի աստղաֆիզիկոս, Instituto de Astrofisica de Canarias (IAC)` Կանարյան կղզիների Աստղաֆիզիկայի ինստիտուտի աշխատակից, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր Գարիկ Իսրայելյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 22-27-ին Կանարյան կղզիներում կմեկնարկի «Starmus» գիտական երկրորդ փառատոնը, որին կմասնակցի հանրահայտ բրիտանացի ֆիզիկոս-տեսաբան, տիեզերագետ Սթիվեն Հոքինգը (Stephen Hawking): Գարիկ Իսրաելյանը վերջերս Քեմբրիջում հանդիպել է բրիտանացի գիտնականին, և հանդիպման ընթացքում աշխարհահռչակ գիտնական Սթիվեն Հոքինգը ցանկություն է հայտնել ներկա գտնվել փառատոնին:
Եվրոպայի գիտական խմբերից մեկը վերջերս հրատարակեց HR 8752 հիպերհսկա աստղի 30 տարվա ուսումնասիրությունների արդյունքները: Խումբը բացահայտել է, որ HR 8752 հիպերհսկա աստղի մակերևութային ջերմաստիճանը բարձրացրել է 3000°C-ով, քանի որ աստղն անցել է չափազանց անկայուն էվոլյուցիոն փուլի միջով: Այս հայտնագործությունը շատ կարևոր է հիպերհսկա աստղերի զարգացումը հասկանալու համար:
Տիեզերագնացներ Չարլզ Դյուկը և Շվեյցարիայի Լոզանի համալսարանի դոկտոր, պրոֆեսոր Կլոդ Նիկոլյեն, և Իսպանիայի Կանարյան կղզիներից մեր հայրենակից` դոկտոր, պրոֆեսոր, Եվրոպական աստղաֆիզիկական գիտական կենտրոնի աշխատակից Գարիկ Իսրաելյանը սեպտեմբերի 16-ին զեկուցումներով հանդես եկան Լեռնային Ղարաբաղում կազմակերպված «Մարդը և տիեզերքը» գիտական կոնֆերանսին, որը նվիրված էր լեգենդար տիեզերագնաց Նիլ Արմսթրոնգի հիշատակին:
Արմսթրոնգը մերժում էր բոլոր հրավերները, որովհետև ինքը չէր սիրում, երբ իրեն ինչ-որ միջոցառումների մասնակցելու հրավերներ էին ուղարկում միլիոնատերերը կամ քաղաքական գործիչները: Արմսթրոնգը նրանց հետ երբեք չէր սիրում գործ ունենալ: Բոլոր քաղաքական հրավերները մերժում էր և այդ իսկ պատճառով՝ նա ընդհանրապես հայտնի էր որպես չափազանց փակ մարդ, ոչ մի տեղ չէր գնում ու զեկուցումներով հանդես չէր գալիս: