Բաժիններ՝

Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և 520․000 դրամ հափշտակել

Օգոստոսի 6-ին, ժամը 23.22-ին, ոստիկանություն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Հյուսիսային պողոտայի կոնֆետների խանութում վախեցրել են աշխատակցին և փող հափշտակել:

Դեպքի վայր մեկնած ոստիկանության Կենտրոնական բաժնի օպերատիվ խմբին խանութի վաճառողուհին հաղորդում էր տվել, որ ժամը 22.45-ին անհայտ անձը սպառնալիքներ հնչեցնելով՝ պահանջել է գումար, այնուհետև դրամարկղից հափշտակել է 520․000 դրամ և դիմել փախուստի:

Կենտրոնական բաժնի քրեական հետախույզները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են արարքը կատարողի ինքնությունը:

Օգոստոսի 8-ին 34-ամյա տղամարդը Ավանեսովի անցուղում հայտնաբերվել և ձերբակալվել է: Նա տվել է խոստովանական ցուցմունք:

Կատարվում է նախաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031