Բաժիններ՝

Թողարկվել է վտանգավոր սննդամթերք. կասեցվել է մածունի և թթվասերի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Վայոց ձորի մարզային կենտրոնի տեսուչները ստուգում են անցկացրել անհատ ձեռնարկատեր Հենրի Հարությունյանին պատկանող կաթնամթերքի արտադրությունում (Վայոց ձորի մարզ, Գնդեվազ համայնք), որի ընթացքում առկա արտադրատեսակներից կատարվել է նմուշառում և ներկայացվել լաբորատոր փորձաքննության:

Ինչպես հայտնում են ՀՀ ՍԱՏՄ-ից, փորձարկման արդյունքներով՝ մածուն և թթվասեր արտադրատեսակների նմուշները ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չեն համապատասխանել Մաքսային Միության «Կաթի և կաթնամթերքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի պահանջներին:

Նշված արտադրամասի մածուն և թթվասեր արտադրատեսակների արտադրական գործունեությունը կասեցվել է, մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ արտադրվող մածուն և թթվասեր արտադրատեսակները իրավական ակտերով սահմանված նորմերին համապատասխանեցնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031