Սյունիքի մարզի Կապան քաղաքում Իրանի գլխավոր հյուպատոս է նշանակվել Աբեդին Վարամինը: Այս տեղեկությունը «Արմենպրես»-ի հետ զրույցում հաստատեցին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանությունից՝ նշելով, որ հետագայում կներկայացվեն նաև լրացուցիչ տեղեկություններ այդ մասին:
Իշխանությունները, իրենց խոսքերով, բանակը որակյալ կադրերով ապահովելու և այն գրավիչ դարձնելու նպատակով օրենսդրական նախաձեռնությամբ հանդես եկան, որի համաձայն՝ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական (ՌՈՒ) հաստատություններ ընդունված, այն ավարտած և սպայական ծառայություն անցած զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով կհատկացվեն բնակարաններ:
Այն, որ մենք արագորեն որոշում ընդունեցինք դրա վերաբերյալ, լավ նշան է (Գերմանիայի կառավարող) կոալիցիայի համար»,- կարծում է Գերմանիայի կառավարության ղեկավարը:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները հուլիսի վերջին հերթական անգամ այցելել են Բաքվում պահվող հայ գերեվարված անձանց։ 168.am-ի հետ զրույցում փոխանցեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։
Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականն արդեն երկու ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում օգոստոսի 10-ին մեկնարկած Եվրոպայի պատանեկան առաջնությունում:
Այս տարի փառատոնում, բացի Վրաստանից, կներկայացվեն այնպիսի երկրների թատրոններ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Ուկրաինան, Նորվեգիան, Սերբիան եւ Մեծ Բրիտանիան:
Ընդհանուր առմամբ հիվանդությունը, որը Փհենյանն անվանում է տենդ, երկրում հայտնաբերվել է ավելի քան 4,77 մլն մարդու մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
303 անձ Հայաստանից դեռևս անհայտ կորած է համարվում հակամարտության 2020 թ.-ի սրացման հետևանքով։ Նման տվյալներ է հրապարակել Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Նշեմ նաև, որ տվյալ անձանց ո´չ ես, ո´չ էլ իմ ընտանիքի անդամները չենք ճանաչել և որևէ առնչություն երբևէ չենք ունեցել:
ՀՀ Կոտայքի մարզում մայիսի 1-ից նոր ավտոբուսներ են սկսել աշխատել, իսկ մեկ օր անց, բնակիչների պնդմամբ՝ ուղեվարձը թանկացել է 50-100 տոկոսով: Խնդրի հետ կապված՝ Կոտայքի մարզպետարանում հերթական եռակողմ հանդիպում-քննարկումն է իրականացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետ Խաչիկ Սողոմոնյանի, «Մուլտի Տրանսպորտ» ՍՊԸ տնօրեն Արթուր Դալլաքյանի և «Ո՛չ տրանսպորտի թանկացմանը» ակցիայի ակտիվիստների մասնակցությամբ:
Հովիկ Աղազարյանին հարցրեք՝ երբ Արթուր Ասատրյանի տանն էիր, քեզ ի՞նչ թղթեր տվեց. Արթուր Ասատրյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը րոպեներ առաջ տեղեկացրեց՝ Դատարանն այսօր հրավիրված հրատապ նիստի ավարտին որոշեց մասնակիորեն բավարարել Աղվան Հովսեփյանի պաշտպանների միջնորդությունը, թույլատրելի ճանաչել խափանման միջոցներ՝ 100 միլիոն դրամ գումարի չափով գրավի և չհեռանալու մասին ստորագրության կիրառմամբ՝ Աղվան Հովսեփյանին կալանքից ազատ արձակելու հնարավորությունը:
Բարձրագույն դատական խորհուրդը օգոստոսի 11-ին, հրապարակել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ որոշումը:
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, հեռացել է խորհրդակցական սենյակ՝ ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ՔԿ նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։
Երբ խոսում ենք մեր ժողովրդի իղձերի, նրա երազանքների ու ցանկությունների մասին, միանգամայն ակնհայտ է, որ միջազգային իրավունքի, մարդու իրավունքների ու ազատությունների վրա հիմնված ցանկությունները, պահանջները, կարծիքները, ցավոք սրտի, լավագույն դեպքում ի գիտություն են ընդունվում։
Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հետևելով վերջին օրերի լրահոսին, մի ավելորդ անգամ համոզվում եմ, որ մենք ոչ միայն չենք ապրում օրվա իշխանությունների կողմից խոստացված «խաղաղության դարաշրջանում», այլև գրեթե ամենօրյա ռեժիմով բանակում ունենալով մահվան ելքով դեպքեր, թևակոխել ենք առավել վտանգավոր ու անկանխատեսելի հետևանքներով հղի զարգացումների շրջան:
Ադրբեջանցիները սկսել են «ցավալ» մեր Սևանով: Չեմ բացառում, որ շուտով սկսեն տեսանյութեր պատրաստել, թե ի՞նչ վիճակում է գտնվում լիճը, թե ինչպե՞ս են հարակից համայնքների կոյուղաջրերը թափվում այնտեղ:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման շրջանակում Բերձորում և Աղավնոյում ստեղծված իրավիճակի, Հայաստանի իշխանությունների զիջողական քաղաքականության, ընդդիմության անելիքների և այլ թեմաների շուրջ զրուցել ենք «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի ղեկավար, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանի հետ:
Դեռևս հուլիսի վերջին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից լրատվամիջոցների հարցումներին ի պատասխան՝ հայտնել էին, որ Մ-12/-Տեղ-Կոռնիձոր ավտոճանապարհի վերակառուցման աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին:
21 տրանսպորտային միջոց շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 8-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 4 մեքենա կայանված է եղել մայթին։
Չի կարելի դա անել միակողմանիորեն, միայն շատ այլ բաների հետ սերտ կոոպերացմամբ:
Հետիոտնային անցումը Բագրատունյաց պողոտայի մի մայթից մյուսը ժամանակավորապես կտեղափոխվի նույն փողոցի՝ Բագրատունյաց պող.- Չեխովի փողոցի հարակից հատված՝ մինչև աշխատանքների ավարտը:
Բոլորիս ուշադրության կենտրոնում է ցավալի իրականությունը, որ մինչև օգոստոսի 25-ը Բերձոր, Աղավնո և Ներքին Սուս համայնքների բնակիչները պետք է հեռանան իրենց տներից, իսկ այս բնակավայրերը հանձնվեն Ադրբեջանին։ Առանց պայքարելու Նիկոլ Փաշինյանի ապագա խոստացած իշխանությունը հող է հանձնում թշնամուն՝ նվազեցնելով մեր հայկական պետությունների անվտանգության մակարդակը։
Տարածքում հսկողություն սահմանելու և ավտոբուսները պահպանելու նպատակով «Երքաղլույս» ընկերությունը կանցկացնի արտաքին լուսավորություն:
Եվրոպական ստուգատեսի 49 կգ քաշային կարգի ծանրորդուհիների մրցապայքարում մեր մարզուհին միանգամից նվաճեց 3 ոսկե մեդալ․ պոկում վարժաձև՝ 73կգ, հրում վարժաձև՝ 94 կգ և երկամարտ՝ 167 կգ։
Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։ Այս մասին գրում է «Հետք»-ը։
Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների, ինչպես նաև՝ օպերատիվ-հետախուզական և օպերատիվ-որոնողական մեծածավալ գործողությունների արդյունքում 2021թ. մեղադրյալը հայտնաբերվել, ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին, և քրեական գործով վարույթը վերսկսվել է:
Վարուժան Գեղամյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ «Թուրքիան ամեն բան անում է, որպեսզի ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ կապիտուլիացիոն բանակցությունները ընթանան ուղիղ, առանց միջնորդների, որպեսզի կարողանան լիարժեք իրականացնել իրենց առջև դրված նպատակները, որոնց կարող են հակադրվել տարածաշրջանում շահեր ունեցող այլ կողմեր։ Սա է պատճառը, որ թուրքական կողմն անդադար պնդում է հատուկ բանագնացների հանդիպումները իրականացնել առանց միջնորդների, Հայաստանում կամ Թուրքիայում։
Ինչու՞ է այս իշխանությունը երազում սպանել մարդուն: Այս հարցի պատասխանը հնարավոր է փնտրում են շատերը: Իմ կարծիքով այս իշխանությունը տառապում է մարդ սպանելու մոլուցքով: