Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին
Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ընը հայտարարել է երկրում կորոնավիրուսի նկատմամբ հաղթանակի մասին, հաղորդում է հարավկորեական «Ռյոնհապ» գործակալությունը:
«Նա հանդիսավոր կերպով հայտարարել է նոր կորոնավիրուսի վերացման արտակարգ հակահամաճարակային արշավում հաղթանակի մասին, որը թափանցել էր երկրի տարածք»,-գործակալությունը մեջբերում է հյուսիսկորեական ԶԼՄ-ներին:
Հյուսիսային Կորեան մայիսի 12-ին հաղորդել էր երկրում տենդով առաջին հիվանդացածի մասին, որն արտասահմանյան փորձագետները համարում են կորոնավիրուս: Դրանից առաջ ամբողջ համավարակի ընթացքում Փհենյանը հայտարարել էր հիվանդության դեպքերի բացակայության մասին: Երեք օր անց տենդով հիվանդանալու հայտնաբերված դեպքերի թիվը հասել է 392․920-ի:
Այդ ժամանակվանից, ԿԺԴՀ-ի հաղորդագրությունների համաձայն, դիտվել է հիվանդների թվի նվազման միտում:
Օգոստոսի սկզբին «Ռյոնհապ» գործակալությունը գրել է, որ ԿԺԴՀ-ն չորրորդ օրն անընդմեջ չի գրանցում հիվանդության նոր դեպքեր, ինչն իշխանությունները համարում են տենդ:
Ընդհանուր առմամբ հիվանդությունը, որը Փհենյանն անվանում է տենդ, երկրում հայտնաբերվել է ավելի քան 4,77 մլն մարդու մոտ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: