
Վրացական թատրոնը ներկայացմամբ հանդես կգա Վերոնայում կազմակերպվող Շեքսպիրյան փառատոնում

Թբիլիսիի Նոդար Դումբաձեի անվան պատանի հանդիսատեսի թատրոնը «Մեծ աղմուկ ոչնչից» ներկայացումը կցուցադրի Verona Shakespeare Fringe Festival հեղինակավոր միջազգային Շեքսպիրյան փառատոնում, որը օգոստոսի 26-ին կազմակերպվելու է Վերոնայում:
Verona Shakespeare Fringe Festival փառատոնի նպատակը միջազգային բազմալեզու փառատոնի ստեղծումն է Վերոնայում, որը որպես ոգեշնչման աղբյուր է ծառայում Ուիլյամ Շեքսպիսի պիեսների ու պոեզիայի համար: Փառատոնը կազմակերպվել է Վերոնայի համալսարանի SkenՌ կենտրոնի կողմից:
Այս տարի փառատոնում, բացի Վրաստանից, կներկայացվեն այնպիսի երկրների թատրոններ, ինչպիսիք են Հունաստանը, Իտալիան, Ուկրաինան, Նորվեգիան, Սերբիան եւ Մեծ Բրիտանիան:
Շեքսպիսի «Մեծ աղմուկ ոչնչից» համանուն կատակերգության մոտիվներով ներկայացման ռեժիսորը Դմիտրի Խվտիսիաշվիլին է: Ներկայացումը պատմում է սիրո եւ ատելության, բարու եւ չարի միջեւ հակամարտության մասին, որտեղ բարին ու սերը հաղթում են ինչպես բարոյապես, այնպես էլ ֆիզիկապես, հաղորդել է Sputnik-ը: