ԱԺ պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է տարածել, թե ինչպես են նկարահանում շարժման երթի մասնակիցներին։
Տարբեր լրատվամիջոցների հրապարակումների համաձայն, հուլիսի 5-ի լուսադեմին ադրբեջանական կողմը կրակ է արձակել Վայոց Ձորի Խաչիկ գյուղի ուղղությամբ։ Գյուղը փոքր նյութական վնասներ է կրել, հայկական կողմի պատասխան գործողությւոններից հետո ադրբեջանական կողմը դադարեցրել է կրակոցները։
Արցախի Հանրապետության գլխավոր դատախազը դիմել է Արցախի կառավարությանը՝ Արցախի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի միջոցառումների ամենամյա ծրագիր մշակելու և գործարկելու առաջարկությամբ:
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը «Մեծ սաղավարտի» տարվա հերթական մրցաշարի՝ Ուիմբլդոնի քառորդ եզրափակիչում է:
Հուլիսի 5-7-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կմեկնի Իսպանիայի Թագավորություն: Այս մասին հաղորդում է ԱԳՆ խոսնակը:
«Ի պաշտպանություն ՀՀ Սահմանադրության» խորագրով երթը` ՈւՂԻՂ:
Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ ուղևորվել է Տավուշի մարզ՝ Դիլիջան։ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում «գովազդային» տեսահոլովակ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը եղջերուների կերակրում։
Շահամիրյանի Սահմանադրությունը, լինելով իրապես առաջադիմական ու լուսավորչական փաստաթուղթ, ըստ էության արտացոլում է պետականություն ունենալու հայ ժողովրդի դարավոր իղձը։ Պետականություն, որտեղ իշխանության միակ տերը ժողովուրդն է, իսկ միագ թագավորը՝ օրենքն ու օրինականությունը։
Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր տոներից մեկն է: Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլեւ մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների եւ հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը:
Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ:
Այսօր Հայաստանի Հանրապետությունում նշվում է Սահմանադրության օրը, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ բոլորիս: Մեր Սահմանադրության ոչ փոփոխելի հոդվածները ձևակերպել են Հայաստանի Հանրապետության ազգային-պետական տեսլականը:
Թուրքիայի նախկին վարչապետ, ներկայումս ընդդիմադիր «Ապագա» կուսակցության նախագահ Ահմեթ Դավութօղլուն սոցցանցում կատարած գրառմամբ քննադատել է նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի տնտեսական քաղաքականությունը։
Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «որովայնի թափանցող, կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 36-ամյա տղամարդ:
Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է hամակարգչային տեխնիկայի օգտագործմամբ հափշտակություն կատարելու, համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալու դեպքի առթիվ հարուցված բազմադրվագ քրեական գործի նախաքննությունը:
«Թատրոն կայարանը», դեռևս իր փոքր խաղացանկով, հասցրել է գրավել թատերասերներին: Խաղացանկում ներառված են «Տոնածառ», «Թռի-վռի մի ճպուռ», «Չարաճճի խոզուկների նոր արկածները», «Սեեեր ֆրանսիական ձևով» ներկայացումները: Բազմաժանր թատրոնում միախառնված են ժամանակակից ուղղություններն ու ոճերը, կարևորվում է ազգային արժեքների պահպանումը։
Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 13,3 տոկոս, ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում։
Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը: Ավելացնել շոկոլադային զանգվածին, խառնել:
Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել է մամուլի ծառայությունը: «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ:
Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, սննդաբան Միխայիլ Գինցբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչպես կարելի է չգիրանալ նիհարելու ընթացում։ Նրա փոխանցմամբ՝ օրգանիզմում նյութափոխանակությունն ընթանում է տարբեր արագությամբ։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Էրեբունու բաժնի քրեական հետախույզները, իրացնելով օպերատիվ տվյալները, պարզել են, որ հուլիսի 3-ին, ժամը 20.25-ի սահմաններում, Մովսես Խորենացու փողոցի շենքերից մեկի մի բնակարանում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 37-ամյա կինը դանակով խփել է ամուսնու կրծքավանդակին:
Հայաստանի ֆինանսական շուկան շարունակում է գտնվել բարձր ճնշման տակ։ Դրսից, մասնավորապես՝ Ռուսաստանից, մեծ քանակությամբ գումարներ են գալիս ֆիզիկական անձանց անվան տակ։ Այդ երևույթը սկսվեց Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից անմիջապես հետո։ Բայց ակտիվացավ հատկապես հետագա ամիսներին։
Apple-ը հայտարարել է նոր գործիքի մասին, որը կփոխարինի գաղտնաբառերին: Ամերիկյան կորպորացիան առաջարկել է հրաժարվել անձնական տվյալների պաշտպանության դասական մեթոդներից՝ հօգուտ կենսաչափական նույնականացման մեթոդների և օգտագործողի անմիջական ներկայության հետ կապված ավելի առաջադեմ մեթոդների։ Ամենակարևորը՝ Apple-ը գործում է ոչ միայն սեփական նախաձեռնությամբ՝ նոր մեթոդը կգործի ոչ միայն ամերիկյան ընկերության սմարթֆոնների և համակարգիչների վրա։ Այս մասին գրում է […]
Հուլիսի 2-ին հիվանդանոցից հաղորդում էր ստացվել, որ «հրազենային բազմաթիվ արճճային վնասվածքներ» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 8-ամյա տղա:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 6-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 7-ը ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Ծովազարդ, Բերդկունք, Հայրավանք, Լճափ, Չկալովկա, Նորաշեն և Լճաշեն գյուղերի ջրամատակարարումը:
Պատմությունը հիշում է այդպիսի մեկին, որը նույնպես չկայացած ժուռնալիստ էր և ողբերկական ավարտեց իր կյանքը , դա Բենիտո Մուսսոլինին էր. Փաշինյանը իր գործնեությամբ դրական ավարտ չի ունենալու;
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, խոսքս ուզում եմ ուղղել այն մարդկանց, ովքեր դիմադրության շարժման շրջանակներում կամ այլ եղանակներով պայքարել և պայքարում են հանուն Հայաստանի և Արցախի փրկության։ Արձանագրենք,որ շարժումը իր ճիշտ ուղիով է գնում և հաջողությունները անխուսափելի են լինելու։
«Փաստացի, այն, ինչ հիմա տեղի է ունենում պառլամենտում, իրավական իմաստով Նիկոլ Փաշինյանի պաշտոնանկության գործընթաց է, որը սկսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը: Այսինքն՝ փաստացի ՔՊ 66 պատգամավոր միացել է ընդդիմությանը և սկսել Փաշինյանին պաշտոնազրկելու ֆորմալ գործընթաց»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Համախմբում» շարժման անդամ, Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը: