Շոկոլադե թխվածքաբլիթ՝ պատրաստված տնային պայմաններում
Բաղադրիչներ
1. Շոկոլադ – 240 գ
2. Կարագ – 4 ճ/գ
3. Ալյուր – 2/3 բաժակ
4. Փխրեցուցիչ – 1/2 թ/գ
5. Աղ – 1/2 թ/գ
6. Ձու – 2 հատ
7. Շաքարավազ – 3/4 բաժակ
8. Վանիլին – 1 թ/գ
9. Շոկոլադ (մանրացրած) – 150 գ
Պատրաստման եղանակը
1. Ջեռոցը տաքացնել մինչև 180 աստիճան:
2. Տապակը պատել յուղաթղթով:
3. 150 գ շոկոլադը մանրացնել: Մոտ 4 րոպե հարել շաքարավազը, ձուն և վանիլինը:
4. 200 գ շոկոլադը և կարագը հալեցնել գոլորշու վրա:
5. Հալեցրած շոկոլադը լցնել ձվային խառնուրդի մեջ, խառնել:
6. Առանձին թասի մեջ խառնել ալյուրը, փխրեցուցիչը և աղը: Ավելացնել շոկոլադային զանգվածին, խառնել:
7. Խմորին ավելացնել 150 գ մանրացրած շոկոլադը և նույնպես խառնել:
8. Թխվածքաբլիթներ ձևավորել և շարել տապակին իրար 5-7 սմ հեռավորության վրա:
9. Թխել 12-15 րոպե:
Պատրաստեց Անի Գաբուզյանը