«Պատվերների ժամանակը շատ շուտով կանցնի, կգա ժողովրդին պատասխան տալու ժամանակը …». Լևոն Շարաֆյան
Դերասան Լևոն Շարաֆյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ես քաղաքական գործիչ չեմ, բայց այն ինչ կատարվում է իմ Հայրենիքում չի կարող անտարբեր թողնել ինձ։ Այս 4 տարվա ընթացքում փլուզվեց ամեն ինչ, մարդկային հարաբերությունները, տնտեսությունը, կազմալուծվեց ևվարկաբեկվեց հայոց բանակը, ստորացվեց հայ հերոսը, փլուզվեց տնտեսությունը, ստորագրվեց նվաստացուցիչ կապիտուլյացիան, վաճառվեց Արցախը և շռայլորեն մաս մաս նվիրվում է Հայաստանը մեր դարավոր ոսոխին/ թուրքին։
Եվ այդ ամենը քիչ էր, հիմա էլ կալանաորվում է ազատ խոսքը, ճշմարտությունը և ազնիվ մարդկանց սրտացավությունը։ Այդ ամենի հեղինակը և նախաձեռնողը մեկն է։ Դա Նիկոլ Փաշինյանն է, որը երկիրը տանում է դեպի բռնապետություն։
Պատմությունը հիշում է այդպիսի մեկին, որը նույնպես չկայացած ժուռնալիստ էր և ողբերկական ավարտեց իր կյանքը , դա Բենիտո Մուսսոլինին էր. Փաշինյանը իր գործնեությամբ դրական ավարտ չի ունենալու;
Իսկ հրաժարականը նա կձգի այնքան ժամանակ, մինչև չկատարի բոլոր խոստումները եւ պարտավորվածությունները իր հովանավորների և տերերի առաջ / Ալիևի ու Էրդոհանի/Ես սատարում եմ և կանգնած եմ այդ ազնիվ մարդկանց կողքին 2018 թվականի ապրիլ ամսից. Չէմ հավատացել Փաշինյանի ոչ մի խոսքին… ստերի ու մանիպուլյացիայի տարափ էր… սուտը ստի վրա եւ այսպես ողբերգական այս 4 տարիները… Հայաստանը երեսուն տարով հետ գլորվեց, հայը դեռ այսքան ստորացած չի եղել. Ամեն ինչում մեղադրում է նախկիններին. Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի հետ հանդիպման ժամանակ, Ալիևը վախենում էր նրանց աչքերի մեջ նայել, իսկ Փաշինյանին առհամարում է, չթաքցնելով հաղթողի հռճվանքը, չզսպելով նսեմացուցիչ վիրաորանքները հեռուստատեսիլով/ ամբողջ աշխարհը տեսավ/ և այդքանից հետո ոչ մի պատասխան նիկոլի կողմից, բացի միակողմանի խաղաղություն մուրալուց. Հայը այսքան նսեմացված չկար, ոչ մեկի կողմից. Այս ամենի մասին անդադար այսքան տարիներ խոսում էր, Անժելա Թովմասյանը. Մենք ծանոթ չենք, բայց նրա ճշմարիտ սրտացավով խոսքը կարծես բխում էր իմ սրտից, իմ մտքից:
Նա բարձրաձայնում է բոլոր սրտացավ և Հայաստանով ապրող մարդկանց անունից . Նա համարձակ անդավաճան եւ ազնիվ լրագրող է. Հիշեք մի բան, Անժելային ոչ կարող եք հեղափոխել ոչ էլ կոտրել. Պատվերների ժամանակը շատ շուտով կանցնի. Կգա ժողովրդին պատասխան տալու ժամանակը … Ինչ պատասխան եք տալու ԱՅԴ ԺԱՄԱՆԱԿ ?»