Բաժիններ՝

Վրաստանում հունիսին գնաճը դանդաղել է մինչև 12,8 տոկոս

Ընթացիկ տարվա հունիսին Վրաստանում տարեկան գնաճը կազմել է 12,8 տոկոս: Մեկ ամիս առաջ այդ ցուցանիշը կազմել է 13,3 տոկոս, ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության՝ «Սաքստատի»՝ հուլիսի 4-ին հրապարակված տվյալներում։

Հունիսին տարեկան հաշվարկով ամենից շատ աճել են մրգերի եւ խաղողի գները (2,2 տոկոս), սուրճինը, թեյինը եւ կակաոյինը (1,2 տոկոս), հացինը եւ հացամթերքներինը (1 տոկոս), մսինը եւ ճարպերինը (0,9 տոկոս): Դրա հետ մեկտեղ Վրաստանում էժանացել է բանջարեղենը (-4,2 տոկոս):

Վրաստանում տարեկան հաշվարկով գնաճն սկսել է մեծանալ 2021 թվականի մարտից: Գնաճային գործընթացների զսպման համար հանրապետության Ազգային բանկն սկսել է խստացել դրամական քաղաքականությունը՝ վերաֆինասավորման տոկոսադրույքը բարձրացնելով տարեկան մինչեւ 11 տոկոս:

Վրաստանի Ազգային բանկը հուսով է, որ 2022 թվականի վերջին գնաճի ցուցանիշը կկրճատվի մինչեւ նպատակային 3 տոկոս, բայց Ուկրաինայի շուրջ իրադրության պատճառով, ակնհայտ է, դրան հասնել չի հաջողվի, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031