
Սննդաբանը՝ սուրճի և համեմունքների վնասակարության մասին

Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, սննդաբան Միխայիլ Գինցբուրգը Sputnik ռադիոյին տված հարցազրույցում պարզաբանել է, թե ինչպես կարելի է չգիրանալ նիհարելու ընթացում։ Նրա փոխանցմամբ՝ օրգանիզմում նյութափոխանակությունն ընթանում է տարբեր արագությամբ։
«Սուրճը արագացնում է էներգիայի սպառումը։ Կան նաև համեմունքներ, որոնք ունեն նմանատիպ ազդեցություն: Սուրճն ու համեմունքները մի փոքր արագացնում են էներգիայի սպառումը և միևնույն ժամանակ մեծապես մեծացնում ախորժակը»,- նշել է սննդաբանը։