Բաժիններ՝

Սպիտակ-Երևան ճանապարհին բախվել են ավտոմեքենաներ. 5 վիրավորների վիճակը ծանր է

Հուլիսի 4-ին, ժամը 22:05-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Երևան ավտոճանապարհի 3-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Մ3 միջպետական ավտոճանապարհի 3-րդ կմ-ին բախվել են երկու «Opel Astra» և «ՎԱԶ-2106» մակնիշների ավտոմեքենաներ․ ՃՏՊ-ի հետևանքով «Opel Astra» (Վ․ Դ․, ծնված 1986 թ․) մակնիշի ավտոմեքենաներից մեկը և «ՎԱԶ-2106» (Հ․ Պ․, ծնված 1975 թ․) մակնիշի ավտոմեքենան կողաշրջվել են։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածները (Ա․ Բ․, ծնված 1970 թ․, Թ․ Գ․, ծնված 1957 թ․, Վ․ Ս․, ծնված 2017 թ․, Հ․ Դ․, ծնված 2016 թ․, Ն․ Դ․, ծնված 1991 թ․ և Կ․ Դ․, ծնված 1990 թ․) տեղի ուժերով դուրս են բերվել և հոսպիտալացրել Սպիտակի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են ծանր, այնուհետև Ա․ Բ․-ն և Թ․ Գ․-ն, Կ․ Դ․-ն տեղափոխվել են Երևանի «Էրեբունի» ԲԿ իսկ Հ․ Դ․-ն և Վ․ Մ․-ն «Մուրացան» ՀՀ։

Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս