Բաժիններ՝

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը կալանել են ինքնաթիռ 500 կիլոգրամ կոկաինով

Բրազիլիայի ռազմաօդային ուժերը հուլիսի 3-ին կալանել են թեթեւշարժիչավոր ինքնաթիռ՝ 500 կիլոգրամ կոկաինով, հաղորդել է մամուլի ծառայությունը:  «Երկու A-29 Super Tucano ինքնաթիռներ բարձրացվել են օդ օդանավին հետեւելու եւ այն կալանելու համար»,- ասված է ռազմաօդայմին ուժերի կայքի հրապարակման մեջ:

Ինչպես ճշտվում է, այն բանից հետո, երբ թեթեւշարժիչավոր ինքնաթիռի օդաչուն կապի մեջ չի մտել եւ հրաժարվել է հետեւել նշված օդանավակայանում վայրէջք կատարելու պահանջին, զինվորական օդաչուները արձակել են նախազգութական կրակոցներ: Սան Պաուլուի նահանգի գյուղական վայրում վայրէջքից հետո վայր ժամանած ոստիկանության կարգախումբը ինքնաթիռում հայտնաբերել է 500 կիլոգրամ կոկաինի մածուկ: Ինքնաթիռում գտնված երկու մաքսանենգներին հաջողվել է փախչել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031