Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեին Ամիր Աբդոլլահիանը Թեհրանում ադրբեջանցի գործընկեր Ջեհյուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսում հայտնել է, որ երկկողմ բանակցությունների շրջանակում քննարկվել է Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման հարցը։ Mehr գործակալության փոխանցմամբ՝ Հոսեին Ամիր Աբդոլլահիանը շեշտել է, որ հակամարտության հենց ամենասկզբից Իրանը պատրաստակամություն է հայտնել ճգնաժամը երկխոսության միջոցով լուծելու մասին։ «Մենք պատրաստ ենք, որ մնացած հարցերը […]
168.am-ը 1990-1998 թվականներին ՀՀ տրանսպորտի և կապի նախարար, հասարակական-պետական գործիչ Հենրիկ Քոչինյանից հետաքրքրվեց, թե այդ հրապարակումների համաձայն, եթե այդպես գործի ճանապարհը, այն հայկական ի՞նչ տարածքներ է ընդգրկելու։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության հիմնական ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության, տարակարգ ստացած ուսուցիչներին հավելավճար տրամադրելու կարգի» նախագիծը։
Ռուսաստանը պատրաստ է քննարկումներ վարելու ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ) Հնդկաստանի եւ Բրազիլիայի անդամակցման վերաբերյալ, բայց արժեք չի տեսնում այնտեղ Գերմանիայի եւ Ճապոնիայի անդամակացման հարցում: Այդ մասին հայտարարել է Չինաստանում ՌԴ-ի դեսպան Անդրեյ Դենիսովը Պեկինում ընթացող Գլոբալ աշխարհի 10-րդ համաժողովում։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հուլիսի 4-ին ընդունել է Հնդկաստանի ԱԳՆ Արևմտյան ուղղության քարտուղար Սանջայ Վերմային, որը Հայաստանում է գտնվում՝ մասնակցելու Առևտրի, տնտեuական, տեխնոլոգիաների, գիտության, կրթության և մշակույթի բնագավառներում համագործակցության հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստին:
Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում հուլիսի 1-3-ն անցկացվեց է Երիտասարդ դաշնակահարների միջազգային մրցույթի եզրափակիչ փուլը, որին Հայաստանից մասնակցեցին Ալ․ Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցի սաներ Էլեն Մարտիրոսյանը, Գուր Սարգսյանն ու Երևանի Չայկովսկու անվան երաժշտական միջնակարգ մասնագիտական դպրոցի սան Դավիթ Խաչատրյանը։
Եվրոպական միության նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց են ունեցել:
Այսօր ՀՀԿ կենտրոնակայանում հանդիպել ենք Արցախի «Արդարություն» կուսակցության պատվիրակությանը՝ կուսակցության համանագահ Հակոբ Հակոբյանի եւ ԱՀ ԱԺ Արդարություն խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանի մասնակցությամբ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Արմեն Աշոտյանը։
168.am-ի տեղեկություններով, սակայն, Նատալյա Ռոտենբերգը չի կարող Երևանի քաղաքապետի պաշտոնի համար առաջադրվել, քանի որ, բացի ՀՀ քաղաքացի լինելուց, նա նաև Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է։
Կառավարման խորհրդարանական մոդելն անհրաժեշտ է զարգացնել, քանի որ այն իր մեջ ժողովրդավարական կառավարման մեծ պոտենցիալ ունի: Սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունը թեմայով քննարկմանն այս մասին ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը:
Ընթացիկ տարում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սնկից թունավորման 16 դեպք՝ 27 տուժածով։ Դեպքերի գերակշիռ մասն արձանագրվել է Լոռու մարզում։
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ամերիկյան արտաքին քաղաքականության փորձագետ և Ժողովրդավարության աջակցության ազգային հիմնադրամի նախագահ Դեյմոն Ուիլսոնին։
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն NTV-ին տված հարցազրույցում անդրադարձել է մի շարք օրակարգային հարցերի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հուլիսի 1-ին արտահերթ նիստում 66 ձայնով պաշտոններից զրկեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանին և «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։
Հուլիսի 4-ի ցերեկը, 5-9-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Շուշիի Հովհաննես Մկրտիչ կամ Կանաչ ժամ հայկական եկեղեցին լրիվ ավերվել է ադրբեջանցիների կողմից։ Այժմ այն վերանորոգման անվան տակ վերածվում է ուղղափառ եկեղեցու։ Այս մասին ասվում է Արցախի «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» տարածած հաղորդագրության մեջ:
Հուլիսի 4-ին, ժամը 09։30-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի Բերդի հատուկ օբյեկտների պահպանության հրշեջ-փրկարարական ջոկատի Պառավաքարի հենակետի օպերատիվ խումբը։
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկեց Արևելագիտության ինստիտուտի «Ծոցի արաբական երկրներն ու հայ համայնքները. արդի միտումներ և հիմնախնդիրներ» խորագրով միջազգային գիտաժողովը, որը նպատակ ունի դիվանագիտական և ակադեմիական շրջանակների ներգրավմամբ քննարկել Հայաստան-Ծոցի արաբական երկրներ համագործակցության հնարավորությունները, ինչպես նաև այդ երկրներում հայ համայնքների զարգացման միտումները, առկա հիմնախնդիրներն ու մարտահրավերները:
Տեղի է ունեցել Իրանի արտգործնախարար Հոսեյն Էմիր Աբդոլլահիանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահ Հրաչյա Ռոստոմյանը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում տոնած հաղթանակը համարում է նոր հաջողությունների սկիզբ:
Մի շարք բնագավառներում հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի ավարտին ստորագրվել են նիստի համաձայնեցված արձանագրություն և փոխըմբռնման հուշագիր:
Հանրապետությունում հուլիսի 4-ին մեկնարկել է բուհական միասնական քննությունների երկրորդ փուլը: Գնահատման և թեստավորման կենտրոնը տեղեկացնում է, որ 2 դիմորդ քննություն է հանձնել աշխարհագրություն առարկայից, 63-ը՝ կենսաբանությունից:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, անդրադառնալով Սիրիայի հյուսիսում Թուրիքյաի Զիրնված ուժերի ծրագրած հակաահաբեկչական գործողությանը և դրա վերաբերյալ Ռուսաստանի առարկություններին, ասել է.«Թուրքիան ինքն է լուծում սիրիական տարածքից բխող խնդիրները։ Եթե վտանգ լինի, մեր երկիրը չի նայի ուրիշներին ու կվերացնի խնդիրը»։
Հուլիսի 2-ին, ժամը 13.00-ին, Երևանի Հանրապետության և Տպագրիչների փողոցների խաչմերուկում «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի պաշտպան Վարազդատ Հարոյանը հեռացել է «Կադիս»-ից:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ հուլիսի 1-ին տեղի է ունեցել «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը:
Հուլիսի 4-ին, ժամը 12:18-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Կարմիրաղբյուր գյուղում տրակտորն ընկել է ձորը․ կա արգելափակված քաղաքացի։
Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) եւ Air Arabia խմբի համատեղ ձեռնարկություն հանդիսացող Հայաստանի ազգային ավիափոխադրող Fly Arna ավիաընկերությունն իրականացրեց իր առաջին առեւտրային չվերթը Երևանից Հուրգադա: Այս մասին հայտնեցին ավիաընկերության մամուլի ծառայությունից:
Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) կասեցված լիազորություններով նախագահ Ռուբեն Վարդազարյանի լիազորությունների՝ էական կարգապահական հիմքով դադարեցումից և ԲԴԽ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի հրաժարականից հետո այսօր ԲԴԽ-ն նախագահ էր ընտրում:
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի մասնակցությամբ նախագահական նստավայրում հուլիսի 4-ին տեղի է ունեցել Վճռաբեկ դատարանի դատավորներ Արթուր Դավթյանի, Լիպարիտ Մելիքջանյանի և Գևորգ Գյոզալյանի երդմնակալության արարողությունը: