Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է․

«Հայաստանի Հանրապետության սիրելի քաղաքացիներ,

Հուլիսի 5-ը՝ Սահմանադրության օրը Հայաստանի Հանրապետության ամենակարեւոր տոներից մեկն է: Սահմանադրությունը ոչ միայն մեր պետության մայր օրենքն ու խորհրդանիշն է, այլեւ մեր պետականության անկախության, մեր քաղաքացիների ազատությունների եւ հասարակական հարաբերությունների կայունության գլխավոր երաշխավորը:

Հայաստանի անկախության հռչակումից հետո հանրային ու մասնագիտական լայն շրջանակների ջանքերով, միջազգային լավագույն փորձի կիրառմամբ ու նաեւ մեր նորաստեղծ հանրապետության առարկայական փորձառնության արդյունքում ստեղծվեց մեր Սահմանադրությունը՝ որպես գրավական մեր երկրի կայացման ու ամրացման:

1995 թվականից ի վեր, մեր Սահմանադրությունը տարբեր փորձություններ է հաղթահարել՝ ընդհուպ մայր օրենքի արմատական փոփոխությունները, սակայն բոլոր դեպքերում Սահմանադրությունը եղել եւ մնում է պետական կառուցակարգի հավասարակշռության առանցքը:

Ուստի Սահմանադրությունն ունի ոչ միայն վերացական գաղափարաբանական դերակատարություն, այլեւ զուտ առարկայան եւ գործառնական, քանի որ հենց երկրի մայր օրենքն է ապահովում քաղաքացիների եւ պետական կառույցների, պետական տարբեր մարմինների, իշխանության երեք թեւերի միջեւ ներդաշնակ հարաբերությունները: Այս առումով Սահմանադրությունը երկրի հանրային, քաղաքական ու պետական կյանքի կազմակերպման կարեւորագույն հենասյուներից մեկն է:

Սիրելի հայրենակիցներ շնորհավորհում եմ բոլորիս այս կարեւոր տոնական օրվա կապակցությամբ»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031