Բաժիններ՝

Վրաստանն արգելել է ցորենի և գարու արտահանումը

Հուլիսի 4-ին ուժի մեջ է մտել Վրաստանի կառավարության որոշումը տեղական արտադրության ցորենի եւ գալու արտահանման արգելքի վերաբերյալ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հաղորդել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունում։

«Ցորենի եւ գարու (արտահանման) արգելքի մասին կառավարության որոշման մեջ որեւէ փոփոխություն չի մտցվել, համապատասխանաբար, այն այսօրվանից մտել է ուժի մեջ»,- նշել են կառավարությունում: Վրաստանի իշխանությունները ցորենի եւ գարու արտահանման արգելք սահմանելու որոշումն ընդունել են հունիսի վերջին: Արգելքը կգործի մինչեւ 2023 թվականի հուլիսը:

Կառավարության որոշումը չի արգելում հանրապետությունից ատահանել Վրաստանում արտադրված եգիպտացորենը: Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության տվյալներով՝ 2021 թվականին հանրապետությունն ավելի քան 1,4 հազար տոննա ցորեն է արտահանել Հայաստան (365 հազար դոլարի), 49 տոննա՝ Թուրքիա (16 հազար դոլարի) եւ 40 տոննա՝ Ուկրաինա (10 հազար դոլարի): 2021 թվականին Վրաստանում աճեցված ցորենի ընդհանուր ծավալը կազմել է 136,1 հազար տոննա, ինչը 32,9 տոկոսով ավել է, քան 2020 թվականին:

Վրաստանը տարեկան սպառում է մինչեւ 650 հազար տոննա ցորեն: Հանրապետությունն ինքն իրեն ապահովում է սոսկ 15 տոկոսով:

Մնացածը ներմուծում է, որի ավելի քան 90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ապրիլին Վրաստանի իշխանությունները հայտարարել են, որ առաջիկա տարիներին պլանավորում են աճեցվող ցորերի ծավալը մեծացնել սպառվող քանակի 15 տոկոսից մինչեւ 50 տոկոս:

Գարին, ինչպես ավելի վաղ նշել է Վրաստանի շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան, այս պաին արտահանվում է Իրաք եւ Իրան: Ընթացիկ տարում հանրապետությունում մտադիր են հավաքել 60 հազար տոննա գարի, այդ արտադրանքի ավելի քան 2,5 հազար տոննան արդեն ուղակվել է արտահանման:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս