Բաժիններ՝

Կրակոցներ՝ Գեղարքունիքի մարզում, հայտնաբերվել է Կալաշնիկովից կրակված 25-ից ավելի պարկուճ. Shamshyan.com

Քիչ առաջ կրակոցներ են հնչել Գեղարքունիքի մարզում: Ժամը 21:00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Գագարին ավանի վարչական տարածքում կրակոցներ են հնչել, դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը։

Օպերատիվորեն ժամանած ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում հայտնաբերել են «Կալաշնիկով» ինքնաձիգից 25-ից ավելի պարկուճ:

Այս պահին քննիչները դեպքի վայրի զննություն են կատարում ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության փորձաքրեագետների հետ:

Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031