
Արցախում «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառին. հայտնաբերվել է 21-ամյա վարորդի դին

Հուլիսի 9-ին ժամը 08:30-ին, Ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր Շուկայի բաժանմունքից հաղորդում է ստացվել, որ Սոս-Ճարտար ավտոճանապարհին ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ Մարտունու շրջանային բաժնի ոստիկանության և փրկարար ծառայողները, ինչպես նաև քննչական կոմիտեի օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ առավոտյան ժամը 08:30-ի սահմաններում, Մարտունի-Ճարտար-Կարմիր Շուկա ավտոճանապարհի 23-րդ կիլոմետրին, հայտնաբերվել է ճանապարհի երթևեկելի մասից դուրս եկած և ծառին բախված «ԳԱԶ- 24» մակնիշի ավտոմեքենան, իսկ ղեկին` Սոս գյուղի 21-ամյա բնակիչ Կ. Մ.-ի դին:
Փրկարարները տեխնիկական միջոցներով ավտոմեքենայից հանել են դիակը և տեղափոխել դատաբժշկական փորձաքննության բյուրո։
Նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժին: