Բաժիններ՝

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ

Նիկոլ Փաշինյանն այցելել է Արմավիրի մարզ, ծանոթացել է Պտղունքի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին: «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրելով. «Այցելել եմ Արմավիրի մարզ: Առաջին կանգառը Պտղունքում էր, որտեղ ծանոթացա տեղի միջնակարգ դպրոցի կառուցման ընթացքին»:

Նախագիծն իրականացվում է «Սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի» շրջանակում՝ ՀՀ պետական բյուջեի միջոցներով և Ասիական զարգացման բանկի ֆինանսավորմամբ:

Դպրոցի շինարարությունը կավարտվի այս տարվա հոկտեմբերին: Փաշինյանը հետաքրքրվեց դպրոցի գույքի հարցով: Պատասխանատուները հայտնեցին, որ գույքի համար մրցույթը հայտարարվել է, աշխատում են ԿԳՄՍ նախարարության հետ, արդյունքների հիման վրա առաջարկություն կներկայացնեն՝ պետբյուջեից ֆինանսավորման համար:

Վարչապետը շեշտեց. «Գույքի պատճառով մեկ օր չուշանա դպրոցի բացումը»:

Փաշինյանը հետաքրքրվեց նաև, թե երեխաները ո՞ր ճանապարհով են դպրոց գնում, ճանապարհի բարեկարգման հարց բարձրացրեց, հորդորեց աշխատանքներն արագ իրականացնել: «Ֆինանսի խնդիր չունենք, պետք է որոշումը կայացնել և անել»,-ասաց նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031