«Օրեր առաջ ոստիկանապետի հետ հանդիպման ժամանակ պահանջներից մեկը կատարվել է անհապաղ: Խոսքն ավտոերթերի ժամանակ ցուցարարների սեփական ավտոմեքենաներն ապօրինաբար տուգանային հրապարակում պահելը դադարեցնելու և սեփականատերերին վերադարձնելու մասին է: Այն ժամանակ 40-ին մոտ ծառայողական քննություններ էին սկսվել, վստահ եմ, դրանց թիվը հիմա ավելի մեծ է և մոտ ժամանակներս մենք պատգամավորական մանդատի ընձեռած հնարավորությունների շրջանակներում կպարզենք, թե ինչ փուլում են թե նախորդ, և թե նոր ծառայողական քննությունները: Հատուկ միջոցների կիրառման փաստը ենթադրում է, որ պիտի լինի ծառայողական քննություն»:
Ազգերի լիգայի վերջին մրցաշարում Հայաստանի հավաքականը հաջող հանդես եկավ և կարողացավ առաջ անցնել Հյուսիսային Մակեդոնիայից, Վրաստանից և Էստոնիայից։ Նման հաջողությունները բերեցին B լիգայի ուղեգիր՝ երկրորդ ուժեղագույնն այս առաջնությունում։ Այս լիգայում շատ բարդ է լինելու, քանի որ հավաքականի մրցակիցները կարգով ավելի բարձր են, քան նախորդ խմբում էր։ Առաջիկայում հավաքականն այս խմբում մրցելու է Իռլանդիայի, Շոտլանդիայի և Ուկրաինայի հետ։
Օրերս «Ժողովուրդ» օրարթերթն անդրադարձել էր Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում ՔՊ-ական իշխանությունների թեթև ձեռքով ռեկտոր նշանակված Խաչատուր Ղազեյանի օրոք տիրող արատավոր բարքերին:
Մալիում ՄԱԿ-ի երկու խաղաղապահ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ` 2022թ. հունիսի 3-ին քաղաքական ընդդիմության «Դիմադրություն» շարժման կողմից Երևան քաղաքի Պռոշյան փողոցում իրականացված հերթական հավաքի ընթացքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու դեպքի առթիվ:
Ուկրաինան դիմել է Հնդկաստանին՝ խնդրելով դառնալ իր անվտանգությունը երաշխավորող երկրներից մեկը, ինչպես նաև մասնակցել երկրի վերականգնման գործընթացին:
Փաշինյանի հետ կարելի է բանակցել միայն իր հրաժարականի տեքստի հետ կապված հարցերով. Մամիջանյան:
«Զանգվածային անկարգությունների կազմակերպման, սադրանքների գործում մասնագիտացած Նիկոլ Փաշինյանը չէր լինի Նիկոլ Փաշինյան, եթե չփորձեր զանգվածային անկարգություններ հրահրել և սադրել»:
Թեհրանը ողջունել է Եմենում հրադադարի՝ ևս երկու ամսով երկարաձգումը:
«Երեկ ժողովրդի նկատմամբ իրականացվածը, իհարկե, իրավական գնահատականի կարժանանա, ես կուզենամ մի քիչ բարոյական և քաղաքական տեսանկյունից գնահատականներ հնչեցնել: Ես ունեմ հստակ պատկերացում այն մասին, որ ոստիկանությանը տրված հստակ հրաման կա, որ անխնա, առանց տարբերակելու՝ ում նկատմամբ պետք է ուժ կիրառվի, ուժ կիրառել նույնիսկ երեխայի, կնոջ, տարեց մարդու նկատմամբ»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը:
«Իշխանական քարոզչական մեքենան լայնորեն տարածում է այն թեզը, որ ավելի շատ տուժել են ոստիկանները, քան ցուցարարները: Դա որևէ կերպ չի համապատասխանում իրականությանը, որովհետև տուժած ցուցարարների զգալի հատվածը բժշկական կենտրոններ չի դիմել, մինչև ուշ գիշեր այստեղ էին, տեղում բուժօգնություն էին փորձում ցույց տալ, շատերը տանն են ապաքինվում, եթե այդ թիվը գումարես, կրկնակի կգերազանցի իշխանությունների հրապարակած թիվը»,- Ֆրանսիայի հրապարակում ընդդիմադիր պատգամավորների ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Հանրապետության տարածքում հունիսի 4-9-ը կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ սպասվում է նաև կարկուտ:
#ՀԻՄԱ։ Ընդդիմադիր պատգամավորների ասուլիսը՝ Ֆրանսիայի հրապարակում. ՈւՂԻՂ:
Հարավային Կորեան և ԱՄՆ-ն ավելի քան 4 տարվա ընթացքում անցկացրել են իրենց առաջին համատեղ զորավարժությունները՝ ամերիկյան ավիակիրի (ռազմանավ-խմբ.) մասնակցությամբ:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ռումինիայում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրել է դիվանագետ Քեյթլին Էն Կավալեկին:
Մենակ թուրք ասկյարը՝ իմանալով, որ խաղաղ ցուցարարների մեջ կան ծնողներ իրենց անչափահաս և գր«կի (ծծկեր) երեխաներով, ովքեր եկել են բարձրաձայնելու իրենց երեխաների ապագայի և ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ անվտանգ ապրելու հարցը, հրահանգ կտա օգտագործել հատուկ միջոցներ այդ խաղաղ երթը բիրտ ուժով ցրելու։
Նախ եկեք վերահաստատենք մի պարզ բան. ոստիկանը ծեծելու միջոց չէ: Ոստիկանը գործիք չէ, որի միջոցով կարելի է ծեծել, ջարդել ժողովրդին: Սակայն մենք երեկ ականատես եղանք, որ ոստիկանները մասսայաբար ծեծում, բառի բուն իմաստով, ջարդում էին մեր քաղաքացիներին, այդ թվում՝ կանանց: Կան բազմաթիվ տեսանյութեր՝ ինչպես էին ոստիկաններն անհամաչափ ուժ կիրառում:
«Առհասարակ ոչ միայն հատուկ միջոցը, այլև ցանկացած ոստիկանական ներգործություն հավաքի նկատմամբ ենթադրում է դրան նախորդող, ընկալելի և լսելի պահանջի հնչեցում, դրա չկատարում, ժամանակի սպառում և միայն դրանից հետո այդ գործողության չկատարում»,- հավաքի նկատմամբ միջամտություն կատարելու՝ ոստիկանական թույլատրելիության պայմանների մասին հրավիրված ասուլիսում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը, ով մինչ փաստաբան լինելը եղել է ոստիկան:
Արաբկիրի բաժին հասել էի մոտ ժամը 22:00-ին: Արդեն բերման ենթարկվածները սենյակներում էին՝ թվով 9 հոգի: Նրանցից 4-ն ունեին լուրջ մարմնական վնասվածքներ, իսկ երեքին տեղեափոխել էին հիվանդանոց, որովհետև ակնհայտ էր, որ ունեին ջարդվածքներ:
Երեկ մենք ունեցանք ոստիկանական վարքագծի ծայրահեղ, հակաօրինական դրսևորում: Վերջին օրերին ոստիկանների կողմից դրսևորվող երբեմն սադրիչ վարքագիծը երեկ հասավ գագաթնակետին: Երեկ նռնակներ են օգտագործվել ժողովրդի դեմ, խայտառակ անհամաչափ ոստիկանական ուժ է կիրառվել ժողովրդի դեմ: Եվ կարծում եմ՝ բոլորի համար էլ պարզ է, որ ՀՀ-ում, առանց Նիկոլ Փաշինյանի, նման որոշում չէր կարող կայացվել:
Պատգամավորներն ու փաստաբանները՝ ոստիկանության երեկվա ապօրինի գործողությունների մասին՝ ՈԻՂԻՂ:
Աֆրիկայի դերը միջազգային ասպարեզում մեծանում է: Ռուսաստանը կզարգացնի հարաբերությունները այս մայրցամաքի պետությունների հետ: Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասել է ՌԴախագահ Վլադիմիր ն Պուտինը:
Ղազախստանում հունիսի 5-ին կայանալիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության շրջանակում մասնակցելու նպատակով Նուր-Սուլթան է մեկնել ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Հովիկ Աղազարյանը:
Գերմանիայի հարավում գտնվող հանգստավայրի մոտ գնացքը դուրս է եկել ռելսերից, զոհվել է 4 մարդ, վիրավորվել 30-ը: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով ոստիկանության փոխանցած տվյալներին:
Սակայն ինչո՞վ պետք է Իրանը մեզ օգտակար լինի, երբ մենք փակ աչքերով գնում ենք դեպի թուրք-ադրբեջանական «խաղաղության» թակարդը։
Լրագրողների ազգային միության (ԼԱՄ/SNJ) անդամ ֆրանսիացի Դոմինիկ Պրադալիեն 2022թ. հունիսի 2-ին IFJ-ի 31-րդ կոնգրեսում ընտրվել է Լրագրողների միջազգային ֆեդերացիայի (IFJ) նախագահ։ IFJ-ի գործադիր կոմիտեում 6 տարի աշխատելուց հետո Դոմինիկ Պրադալիեն հաջորդում է Յունես Մջահեդին Մարոկկոյից:
Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալության կայքն Ադրբեջանում անհասանելի է դարձել, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ի թղթակիցը։
Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում հունիսի 3-ին տեղի ունեցած միջադեպի հետևանքով ընդհանուր առմամբ բժշկական կենտրոններ է դիմել 60 անձ, որից 39-ը` ոստիկանության ծառայողներ:
Մարտ ամսին աշխատավարձը բարձրացրել են, ապրիլին՝ իջեցրել
Միևնույն է, ձեզ հետ, թե առանց ձեզ մենք հասնելու ենք մեղավորների արդար պատժին, երկնքում դրան են սպասում մեր զավակները, և ձեզ խորհուրդ կտամ այդ պահանջի իրագործման «պատիվն» ու հազարաշուրթ օրհնանքները չթողնել ուրիշներին…