
Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով

Հանրապետության տարածքում հունիսի 4-9-ը կեսօրից հետո՝ առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում՝ սպասվում է նաև կարկուտ:
Այս մասին հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը:
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 4-5-ը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում հունիսի 4-ի և 8-9-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
Հունիսի 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։