Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
Վերջերս շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ հունիսի 6-ի առավոտյան հասել է 16.61 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Նշենք, որ այս արդյունքը թուրքական լիրայի պատմության մեջ 2021թ. դեկտեմբերին գրանցված վերջին ռեկորդից հետո ամենաբարձր ցուցանիշն է։
Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) վերջին տվյալների համաձայն՝ 2022թ. մայիսին 2021թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 14.5% գնաճ:
Հունիսի 4-ին, ժամը 04.20-ին, հիվանդանոցից ոստիկանության Մասիսի բաժին հաղորդում էր ստացվել, որ որովայնի թափանցող վնասվածքով բուժօգնության է տեղափոխվել 35-ամյա տղամարդ, որը, ըստ բժշկի, ի վիճակի չէ հաղորդում և բացատրություն տալու:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (ՍԱՊԾ) նախկին պետ, զոոնոզային հիվանդությունների և անասնաբուժական առողջապահության կազմակերպման միջազգային փորձագետ, «Մեկ առողջություն» կոալիցիայի ղեկավար Գրիգոր Գրիգորյանի փոխանցմամբ՝ կա փողոցային շների, կատուների դեմ պատվաստման խնդիր: Շներին տարին մեկ պետք է պատվաստել կատաղության դեմ:
Մեկ մոնիտորից կառավարվող, խելացի, ժամանակակից․ ցանկալի մեքենաները արդեն ներկայացված են Երևանում։ Բացվել է «Տեսլա Էներջի» էլեկտրամոբիլների ավտոսրահը. այստեղ են աշխարհահռչակ «Տեսլա» էլեկտրամոբիլների բոլոր մոդելները:
Վրաստանի առողջապահության նախարարությունը թանկարժեք պատրաստուկ է գնել մեջքի մկանային ատրոֆիա (ՄՄԱ) ունեցող հիվանդների կյանքը երկարացնելու եւ նրանց կյանքի որակը բարձրացնելու նպատակով: Այդ մասին հաղորդում է Առողջության ազգային գործակալությունը:
Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով «Կոռուպցիա 2․ Հատուցում» սերիալի ցուցադրության կապակցությամբ վերջին օրերին հնչեցված բողոքներին: Հայտարարության մեջ, մասնավորապես, նշված է.
«Արդյո՞ք իրավունք ունի ՀՌՀ նախագահը, որը ՀՌՀ անդամներից մեկն է, նախապես գրել նման եզրակացություն, կապ չունի, թե ում է վերաբերում: Առանց նիստ գումարելու, առանց որևէ որոշում կայացնելու՝ նա իրավունք ունի՞ կանխակալ կարծիք արտահայտել: Սա ես դիտարկում եմ իր վրա իջեցված պատվեր»,- ասել էր «5-րդ ալիքի» գործադիր տնօրենը:
Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հունիսի 6-ին մեկնարկեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել՝ նվիրված շրջաններում սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների:
Ինչո՞ւ է օրվա աշխատավարձը կարևոր երեխայի վաղվա ապագայից: Ինչո՞ւ է բարձրաստիճան սպայի կամ ոստիկիկանի պատիվը հայտնվել ոմանց ներքնաշորի մեջ: Ինչո՞ւ է հարևանի դղյակն ավելի տանջում և պատրաստ ենք նրան դատել բոլոր ատյաններում, բայց 5000 մատղաշ երեխաների կյանքն ու 10 000 քառ. կմ հայրենիքը կործանածին` ասում ենք «դե ի՞նչ անի խեղճ հարիֆը»:
Հունիսի 6-7-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-11-ի երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ:
2022 թվականի մայիսի 9-16-ը Ուզբեկստանի Հանրապետությունում կայացած «Քիմիա» առարկայի 56-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայի և մայիսի 13-15-ը տեղի ունեցած «Նախնական զինվորական պատրաստություն» առարկայի դպրոցականների հանրապետական օլիմպիադայի եզրափակիչ փուլերի մրցանակակիրները կստանան անվանական կրթաթոշակ:
168.am-ի տեղեկություններով՝ շուտով Արցախում բջջային կապ ապահովող «Ղարաբաղ-Տելեկոմ» բջջային ցանցի օպերատորը կդադարեցնի ծառայությունների մատուցումը:
ՀայՓոստը հաղորդագրություն է տարածել՝ հանրությանը հորդորելով ձեռնպահ մնալ առցանց հարթակներում գրանցած էջերի ծածկագրերը, հեռախոսահամարները, անձնագրերի համարները և այլ անձնական տվյալներն անծանոթ անձանց տրամադրելու առաջարկներն ընդունելուց, ոչ մի դեպքում չտրամադրել բանկային տվյալներ: Հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշված է.
Հունիսի 6-ին, ժամը 11։51-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Խաշթառակ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
«Փլվածքները մաքրելիս բեկորների տակից հանվել են եւս երեք զոհվածների մարմիններ,- մեջբերում է քաղաքագլխին Tasnim գործակալությունը:- Այդպիսով, զոհերի ընդհանուր թիվը հասել է 41-ի:
Ղազախստանում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին մասնակցած քաղաքացիների 77.18 տոկոսը կողմ է քվեարկել առաջարկվող փոփոխություններին:
44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Դավիթը, ով «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում, երեկ ամուսնացել է իր համակուրսեցու՝ Ռոզայի հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չէին հանդիպել։ Ըստ «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջի՝ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ տեղի է ունեցել նրանց ամուսնության արարողությունը։
ՀՀ ԱԳՆ-ն որդեգրել է դեսպանատների համար շենքերի վարձակալության փոխարեն դրանք գնելու քաղաքականությունը. Միրզոյան։
«Քաղաքական նշանակումներ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է. ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Ընդհանրապես, չմոռանանք, որ որևէ նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է»,- 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանն անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ քաղաքական նշանակումների մասին հարցին՝ վստահեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Արթուր Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարը՝ գրելով․ «Սույն թվականի մայիսի 16-ին գրառում էի կատարել ոստիկանական համազգեստով անձանց կողմից իմ նկատմամբ ցուցաբերած ոչ իրավաչափ վարքագծի և դրսևորած բռնության վերաբերյալ։
Մեկ բաժակ գինի, լավ տրամադրություն՝ մեկ նպատակի՝ հանուն Հայաստանի գինեգործության զարգացման։ Տարվա ամենախոշոր գինու փառատոնն իր դռները բացեց գինի արտադրողների, գինու սիրահարների և հազարավոր զբոսաշրջիկների համար, որոնք իրենց օրակարգում հատուկ տեղ էին հատկացրել հայկական գինիները համտեսելու համար։
«Դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարը ծախսվել է արտերկիր գործուղված դիվանագետների աշխատավարձերի, ամսական փոխհատուցման, բնակարանների և ծառայողական շենքերի վարձակալության, պահպանման, դեսպանության մյուս ծախսերի, գրասենյակային գործուղման, գրասենյակային, գործուղման, կապի, տրանսպորտի ապահովագրության, ներկայացուցչական ծախսերի համար»:
Պարոն Երեմյան, էդ մրցույթն էլ դուք չդնեք, խայտառակություն ա, 6 ամիս ա՝ մրցույթ ենք դնում. Քաղաքապետ։
«Իսակով պողոտան խայտառակ վիճակ ա». Քաղաքապետ։
Ի՞նչ ա նշանակում քիմիական դեպք. Հրաչյա Սարգսյան:
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բյուջե 2021թ. կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը, ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության 2021 թվականի գործունեությունը, նախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ արտաքին քաղաքական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում քննություն է տարվում՝ ոստիկանության ծառայողներին առերևույթ ծանր վիրավորանք հասցնելու և բռնություն գործադրելու, ոստիկանի ծառայողական զենքին և հատուկ միջոցներին տիրանալու փորձի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Հայտնում է ՔԿ-ն։