«Ապաշրջափակվող ճանապարհները մնալու են այն երկրի ինքնիշխանության տակ, որի տարածքով անցնում է». Արարատ Միրզոյան
ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում Բյուջե 2021թ. կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանը, ներկայացնելով Արտաքին գործերի նախարարության 2021 թվականի գործունեությունը, նախարար Արարատ Միրզոյանը նշեց՝ արտաքին քաղաքական աշխատանքի կարևորագույն ուղղություններից մեկը եղել է տարածաշրջանում տրանսպորտային կոմունիկացիաների և տնտեսական կապերի ապաշրջափակումը:
Նա ներկայացրել է այդ ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ հիշեցնելով այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին:
«Խումբը 2021թ․ ընթացքում ունեցել է 8 պաշտոնական հանդիպում: Ստեղծվել են ենթակառուցվածքների, ինչպես նաև սահմանային, մաքսային և հսկողության այլ գործառույթների կազմակերպման հարցերով փորձագիտական ենթախմբեր:
Որպես արդյունք՝ 2021թ․ նոյեմբերի 26-ին Սոչիում Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների և դեկտեմբերի 15-ին Բրյուսելում Հայաստանի, ԵԽ-ի և Ադրբեջանի ղեկավարների միջև կայացած հանդիպումների, երկաթուղային հաղորդակցությունը վերագործարկելու վերաբերյալ պայմանավորվածություն է ձեռք բերվել,- մանրամասնել է նախարարը՝ հավելելով,- Կա ընդհանուր ընկալում այն մասին, որ բոլոր ապաշրջափակվող տրանսպորտային ենթակառուցվածքները, ճանապարհները, երկաթուղիները պետք է գործեն այն երկրների ինքնիշխանության և օրենսդրության ներքո, որոնց տարածքով անցնում են»:
Մանրամասները՝ տեսանյութում



