12 միլիարդ դրամ՝ օտարերկրյա պետություններում 43 դեսպանների աշխատանքի ապահովման համար

«Օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության կազմակերպում և իրականացում» խորագրի շրջնակներում ԱԳ նախարարության ճշտված պլանը կազմել է 12 միլիարդ 119 միլիոն դրամ, փաստացի ծախսը՝ 11 միլիարդ 852 միլիոն դրամ. կատարողական՝ 97.8 տոկոս։ Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում տեղեկացրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մանրամասնելով. «Այս ծրագրի ներքո ունենք 4 միջոցառում՝ օտարերկրյա պետություններում միջազգային կազմակերպություններում հավատարմագրված դիվանագիտական ծառայության մարմինների գործունեության իրականացում. ՀՀ-ն դիվագիատկան հարաբերություններ է հաստատել աշխարհի 176 երկրների հետ, արտերկրում ունի 43 ռեզիդենտ դեսպան, որոնք հավատարմագրված են ընդհանուր առմամբ 79 երկրում, մշտական ներկայացուցիչներ են նշանակված 11 միջազգային կազմակերպություններում, արտերկրում գործում են ՀՀ 10 գլխավոր հյուպատոսություն և 2 հյուպատոսական գրասենյակ:

Դեսպանությունների պահպանման ծախսերի համար նախատեսված գումարը ծախսվել է արտերկիր գործուղված դիվանագետների աշխատավարձերի, ամսական փոխհատուցման, բնակարանների և ծառայողական շենքերի վարձակալության, պահպանման, դեսպանության մյուս ծախսերի, գրասենյակային գործուղման, գրասենյակային, գործուղման, կապի, տրանսպորտի ապահովագրության, ներկայացուցչական ծախսերի համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930