Տեղի է ունեցել 44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Դավիթի և նրա համակուրսեցի Ռոզայի հարսանյաց արարողությունը

44-օրյա պատերազմում ծանր վիրավորում ստացած Դավիթը, ով «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնում անհրաժեշտ բուժում է ստանում, երեկ ամուսնացել է իր համակուրսեցու՝ Ռոզայի հետ, որին դեռ հավանել է ուսանողական տարիներից, սակայն բուհն ավարտելուց հետո նրանք չէին հանդիպել։ Ըստ «Զինվորի տան» ֆեյսբուքյան էջի՝ համակուրսեցիները հանդիպել են վերջերս, սիրահարվել և երեկ տեղի է ունեցել նրանց ամուսնության արարողությունը։

Ռոզան պատմել է, որ տարիներ անց իրենց նպատակներից մեկը առանց անվասայլակի Շվեյցարիա ու Իտալիա գնալն է։ Դավիթն էլ նշել է, որ մեծ ընտանիք է ունենալու և երազում է, որ առաջնեկն աղջիկ լինի, իսկ տղաները՝ մի քանիսը։

Հարսանյաց արարողությանը «Զինվորի տունը» նվեր է մատուցել զույգին՝ մեղրամիսը նրանք կանցկացնեն Իտալիայում։

Տեսանյութեր

Լրահոս