Կյանքի 71-րդ տարում մահացել է ամերիկացի երաժիշտ Ալեք Ջոն Սաչը, որը հայտնի է որպես Bon Jovi ռոք խմբի բաս կիթառահար:
Խաղողի հատիկները կիսել երկու մասի: Խառնել բոլոր բաղադրիչները:
Կոլումբիացի երգչուհի Շակիրան և «Բարսելոնա»-ի պաշտպան Ժերար Պիկեն բաժանվում են:
Ալկոհոլային խմիչքի գները ցածր չեն և, հաշվի առնելով, որ այն կախվածություն կարող է առաջացնել, կարելի է պատկերացնել, թե դա կախվածության հետ միասին ինչ ճեղքվածք կարող է առաջացնել բյուջեում:
«Շատերին խորհուրդ է տրվում գիշերը կեֆիր խմել։ Թվում է, թե այն կալորիական չէ, իսկ գլիկեմիկ ինդեքսը ցածր է։ Բայց մարդիկ, ովքեր դրանով փորձում են նիհարել, հաճախ գիշերային արշավներ են անում դեպի սառնարան, քանի որ կեֆիրը (ինչպես կաթնաշոռը) ունի ինսուլինի բարձր ինդեքս։ Բացի այդ, նման մթերքները նպաստում են ճարպային հյուսվածքի աճին », – բացատրել է Պավլովան:
«Վատնումը միայն այն չէ, որ աննպատակ ծախսում են։ Վատնում է նաև այն, որ ճիշտ ժամանակին չի ծախսվում, որովհետև այդ գումարն այսօր ծախսվեց, իքս պահ հետո պետք է արդյունք տա։ Այսօր չծախսվեց, այդ իքս պահի արդյունքը կորսվեց։ Ինքը կարող է նույնիսկ մնալ պետական գանձարանում, բայց մնալով՝ արդեն դա վատնում է, որովհետև չես ծախսել, որպեսզի ստանաս այն արդյունքը, որը քաղաքական կամ ընդհանրապես կառավարության ծրագրում արձանագրվել է»,- այս խոստովանությունն օրերս կառավարության նիստում արեց Նիկոլ Փաշինյանը։ Մարդ, ում վարչապետության 4 տարիների ընթացքում պետական բյուջեի ծախսերը մշտապես թերակատարվել են։
Ատամնաբույժ, բժշկական ոլորտի փորձագետ Ալեքսեյ Անտիպենկոն Ura.ru-ին տված հարցազրույցում անդրադարձել է քաղցրացուցիչներով մաստակի վնասակարության մասին։ Նա հորդորում է հրաժարվել շաքարով մաստակից և օգտագործել առանց շաքարի մաստակ, որը ոչնչացնում է բերանի բակտերիաները:
Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) երկրներում 2022 թվականի ապրիլին գնաճը հասել է 9.2 տոկոսի, պարենային ապրանքների և ծառայությունների գների աճն արագացել է, ամենաբարձր գնաճը գրանցվել է Թուրքիայում՝ 70 տոկոս:
Նյութերի նախապատրաստումը շարունակվում է:
Տուժածները ստանում են համապաասխան բուժում, վիճակները գնահատվում է միջին ծանրության:
Հունիսի 3-ին ոստիկանությունը բիրտ ուժ և հատուկ միջոցներ կիրառեց Պռոշյան փողոցում: Իշխանության ներկայացուցիչները նշում են, որ ցուցարարները քարերով հարվածել են ոստիկաններին, որի արդյունքում ոստիկանները ստացել են վնասվածքներ և ստիպված են եղել ուժ կիրառել: Ընդդիմությունն էլ պնդում է, որ եթե անգամ նման բան եղել է, ապա դրանք եղել են իշխանության ուղարկած սադրիչները, քանի որ շարժումն այս ընթացքում ապացուցել է, որ հավաքներն ու երթերը բացառապես խաղաղ են:
2022 հունվարին ընդունված «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքում փոփոխություններով հուլիսի 1-ից Հայաստանում, մասնավորապես, բնակարանների և ավտոմեքենաների վաճառքը կատարվելու է միայն անկանխիկ վճարումով։ ՀՀ տարածքում անհատ ձեռնարկատերերը և կազմակերպությունները 300 հազարը գերազանցող բոլոր գործարքները պետք է իրականացնեն անկանխիկ, իսկ Ֆիզիկական անձանց համար նման գործարքների շեմը 500 հազարն է՝ 2023թ․-ից արդեն շեմը կիջեցվի մինչև 300 հազարը։
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հունիսի 6-ին Նյու Յորքում Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ հանդիպմանը կքննարկի Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Այս մասին ճեպազրույցին հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հունիսի 7-ին ժամը 09.00-ից մինչև հունիսի 8 ժամը 09.00-ն կդադարեցվի Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի՝ Թբիլիսյան խճուղու, Ծատուրյան, Ուսանողական, Զինավանի, Պարզ Լճի, Գայի, Մ. Գորկու, Առաջին, Հովսեփյան, Շահումյան փողոցների ջրամատակարարումը:
Հայաստանում գյուղատնտեսությունը զարգացնելու համար պետք է անցում կատարել հողակտորների խոշորացմանը, որպեսզի Հայաստանում մեծ ներդրումներ անելու ցանկություն ունեցող ներդրողները չբախվեն հողերի կտրատվածությանը, ինչը մեծ և լուրջ խնդիր է։
«Ունենք կոնկրետ պահանջներ». Ընդդիմության երթը՝ Գլխավոր դատախազության մոտ
Կառավարության հունիսի 2-ի նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ 2022 թվականի հուլիսի 1-ից այլևս բնակարանների և ավտոմեքենաների առք ու վաճառք կանխիկ գումարով հնարավոր չի լինելու իրականացնել։ Բոլոր գործարքները պետք է լինեն անկանխիկ։
Նշվում է, որ զորավարժությունները կանցկացվեն «Anatolian Eagle 2022» միջազգային ուսումնական դասընթացի հետ համատեղ, որն ուսուցման եզակի հնարավորություն է ընձեռում՝ օդային օպերացիաների իրականացման համատեքստում:
Ախպեր, ինչքան էլ ասես շիշը գոյություն չունի, քանի չես շպրտել, մարդիկ տեսնում են այն. Նարեկ Սամսոնյան
Աշխատանքներ են տարվում պատերազմից տուժած բուժհիմնարկների շենքային պայմանների բարելավման ուղղությամբ: Ավարտվում է մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնի նոր շենքի շինարարությունը, հաստատված է գույքի ու սարքավորումների ցանկը և հետևողական աշխատանքների արդյունքում առաջիկայում նախատեսվում է բացումը։
Չինացի Զեն Թիենքին խոստանում է՝ հայկական գինին իր հետ Չինաստան է տանելու, բայց ոչ միայն իր հարազատներին հյուրասիրելու, այլ նաև բիզնես մտադրության նպատակով։ Ցանկանում է համագործակցել մի քանի գինի արտադրողի հետ: «Երևանի գինու օրերին» առաջինը կանգ է առել «Արենիի գինու գործարանի» տաղավարի մոտ. չինացի բիզնեսմենին հայտնի է նաև Արենիի գինին։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունիսի 6-ին իրավապահ մարմինների պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ նվիրված Արցախում հասարակական կարգի ու անվտանգության դեմ ուղղված հանցավոր դրսևորումների դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը:
«Դժվար է պատկերացնել կառուցողական գործընթաց, երբ մեկ հանդիպում պետք է լինի Մոսկվայում, մյուսը՝ Բրյուսելում, և մի պարագայում, երբ Մոսկվան ու Բրյուսելը պայքարում են գործընթացում միջնորդության առաջին տեղի համար»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց վրացի քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին՝ անդրադառնալով աշխարհաքաղաքական իրավիճակին ու տարածաշրջանային զարգացումներին:
ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակում հայտարարեց, որ շարժման սկզբից մինչև 35-36-րդ օրերը բերման է ենթարկվել մոտ 2500 քաղաքացի:
Լուսաձայնային նռնակ մեր վրա գցել են ԵՄ դեսպանատան դիմաց, իրենցից ծպտուն լսել ե՞ք, ամոթ է. Վարդևանյան:
«Բոլորս վրդովվում ենք միջազգային կառույցների, արևմտյան դեսպանատների լռությունից. ես հիմնավոր կասկած ունեմ, որ այդ լռությունը գին ունի, ու այդ գինը վճարվել է արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններով»,- Ֆրանսիայի հրապարակում համաժողովրդական հանրահավաքի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը:
Նշենք, որ նա մեղադրյալի կարգավիճակ ունի դեռեւս 2022 թվականի ապրիլի 13-ից։
Ռուսական լրատվամիջոցները հայտնում են, որ Ուկրաինան, Ռուսաստանը և Թուրքիան պայմանավորվել են Օդեսայից հացահատիկով ուկրաինական նավերի դուրս գալու նախնական սխեմայի շուրջ։
Հայաստանին 2.6 մլրդ եվրոյի չափով եվրոպական ֆինանսական օգնության տրամադրման հարցում ուշացումներ չեն լինի։ Այս մասին Ազգային ժողովում մշտական խորհրդարանական հանձնաժողովների համատեղ նիստին 2021 թ. պետբյուջեի կատարման նախնական քննարկման ժամանակ, պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը:
Ոչ մի միջանցքի կարիք չկա, ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև սահման, միջանցք չի եղել, դա զավթված է. Հրանտ Բագրատյան։