ԱԳՆ-ի ոչ բոլոր պաշտոնյաներն են կադրային դիվանագետներ. աշխարհում դա նորմալ է. Միրզոյան
«Քաղաքական նշանակումներ նախարարի պաշտոնում աշխարհում ընդունված պրակտիկա է. ամենևին ոչ բոլոր արտաքին գործերի նախարարներն են կարիերային դիվանագետներ: Ընդհանրապես, չմոռանանք, որ որևէ նախարարի պաշտոն քաղաքական պաշտոն է»,- 2021 թ. պետական բյուջեի կատարման մասին տարեկան հաշվետվության քննարկմանն անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանի՝ քաղաքական նշանակումների մասին հարցին՝ վստահեցրեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:
Անդրադառնալով դեսպանների քաղաքական նշանակումներին՝ նա կրկին նկատեց, որ դա աշխարհում լայն տարածում գտած պրակտիկա է:
«Տարբեր երկրներ քաղաքական նշանակումներ են անում դեսպաների պաշտոններում: Դա եղել է մինչև 2018 թվականի հեղափոխությունը, եղել է հեղափոխությունից հետո, եղել է մինչև պատերազմը, պատերազմից հետո և, վստահաբար, կլինի նաև ապագայում:
Եթե դուք դեսպանների վերջին մի քանի քաղաքական նշանակումների մասին եք հարցնում, ապա չափազանցրած չեմ լինի, եթե ասեմ, որ այդ դեսպանները մեր լավագույն դեսպաններից են»,- հավելեց նախարարը:



