Բաժիններ՝

«Արարատ-Արմենիա»-ն նոր դարպասապահ ունի

Երևանի «Արարատ-Արմենիա» ակումբին է միացել ռուս դարպասապահ Վսևոլոդ Երմակովը: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը Վսևոլոդն իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել ռուսական մի շարք ակումբներում: Նա Կրասնոդարի սան է, հանդես է եկել «Կրասնոդար»-ի ակադեմիայում ու «Կրասնոդար-2»-ում, ինչպես նաև Արմավիրի «Տորպեդո»-ում, «Արմավիր»-ում, Իժևսկի «Զենիթ»-ում:

Երմակովը մեծ փորձ ունի Հայաստանի Պրեմիեր լիգայում: Նա խաղացել է Գյումրիի «Շիրակ»-ի ու Երևանի «Արարատ»ի կազմում:

Վսևոլոդ Երմակովը Հայաստանի կրկնակի գավաթակիր է: Նա գավաթակիր է դարձել թե՛ «Շիրակ»-ի, թե՛ «Արարատ»-ի կազմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930