РИА Новости-ն հեռացրել է Արցախի պետնախարարի հարցազրույցը․ Ադրբեջանի ԱԳ նախարարություն

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը տեղեկացրել է, որ ռուսական РИА Новости լրատվական գործակալությունը հեռացրել է Արցախի պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը։

Հիշեցնենք, որ այդ հարցազրույցն առաջ էր բերել ադրբեջանական կողմի դժգոհությունը, որի պատճառով ռուսական լրատվամիջոցի կայքի հասանելիությունն Ադրբեջանում արգելափակվել էր։

Ադրբեջանի ԱԳ նախարարությունը հայտարարել էր, որ այդ հարցազրույցը հակասում է ռուս-ադրբեջանական ռազմավարական դաշնակցային հարաբերությունների դեկլարացիայի դրույթներին։ Եւ ահա, այսօր արդեն Ադրբեջանի ԱԳ նախարարության խոսնակ Լեյլա Աբդուլաեւան հայտարարել է, որ այդ հարցազրույցն ու դրա հետ կապված նյութերն հեռացվել են։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930