
Մակրոնը հաջորդ շաբաթ կարող է այցելել Կիև. Le Parisien

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է հաջորդ շաբաթ ուղեւորություն կատարել Կիեւ: Հունիսի 10-ին այդ մասին հաղորդել է Le Parisien թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ինչպես նշում է հրատարակությունը, հաջորդ շաբաթ պետության ղեկավարի Կիեւ այցի հնարավորությունը «լրջորեն ուսումնասիրվում է»: Դրա հետ մեկտեղ «Ելիսեյան պալատը չի հաստատում, բայց եւ չի էլ հերքում հաջորդ շաբաթ հնարավոր արտասահմանյան ուղեւորություները», հայտնում է թերթը:
Le Parisien-ի տվյալներով, ուղեւորությունը Կիեւ կարող է 0հետեւել Ռումինիա Մակրոնի պլանավորված այցին, որտեղ նա մտադիր է հանդիպել այնտեղ գտնվող ֆրանսիացի զինվորականների հետ:
Հունիսի 9-ին Ֆրանսիայի ղեկավարը եւ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են վարել:
Ավելի վաղ Մակրոնը բազմիցս հայտարարել է Կիեւ այցելելու պատրաստակամության մասին, բայց միայն եթե դա օգուտ բերի հակամարտության կարգավորման գրծին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: