
ԵՄ-ում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում անջատել են «Բելառուս-24» հեռուստաալիքի հեռարձակումը

«Բելառուս-24» հեռուստաալիքն անջատված է ԵՄ-ի և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար արբանյակային հեռարձակումից: Այդ մասին հաղորդել է Բելառուսի տեղեկատվության նախարարությունը:
Մամուլի տեղեկագրում ճշտվում է, որ դա Globe Cast ընկերության միակողմանի որոշումն է: Տեղեկատվության նախարարությունը վրդովմունք է հայտնել այդ որոշման կապակցությամբ եւ հեռարձակումն անջատելը համարել է «իրավունքի էրոզիայի եւ արեւմտյան երկրների տեղեկատվական տարածության տոտալ ստերիլիզացման հերթական դրսեւում»:
«Բելառուս-24»-ը բելառուսական միջազգային պետական հեռուստաալիք է: ԵՄ-ի եւ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների համար արբանյակային հեռարձակումից անջատելուց առաջ ծածկույթի գոտին ընդգրկում էր 174 երկիր, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: