
«Ճակատագրական սխալ են գործել բոլոր նրանք, ովքեր իրենց երեխաների ու թոռնիկների ապագան վստահել են դավադիր Նիկոլին». Արտակ Զաքարյան

Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ճակատագրական սխալ են գործել բոլոր նրանք, ովքեր իրենց երեխաների ու թոռնիկների ապագան վստահել են դավադիր Նիկոլին:
Երեխաները մեղավոր չեն, որ իրենց ապագան վտանգել են մեծերը:
Այսօր պաշտպանել է պետք նաև խաղաղ ու անվտանգ Հայրենիք ունենալու երեխաների իրավունքը:
Նիկոլի տգիտության արդյունքում հրահրված պատերազմով քանի-քանի երեխաներ են զրկվել ծնողից, քանի-քանիսն են զրկվել իրենց հայրական օջախներից, տուն ու տեղից, քանի-քանիսն են զրկվել իրենց մանկության երազներից:
Աստված խաղաղ ու ապահով պահի Հայաստանի, Արցախի և Սփյուռքի բոլոր մանուկներին: Մենք բոլորս պատասխանատու ենք նրանց առջև»։