«Դուք էս մարդկանց չե՛ք կարա հասկանաք, դուք տղա չե՛ք կորցրել… վերևը իրար մեջ նստել՝ որոշում են կայացրել»․ Սարգիս Մարտիրոսյան

«Մեր ընկերոջը բերել են այստեղ, մենք էլ դեմ ենք։ Սա այն հարցը չէ, որ մի ախպորը որպես զոհվածի ծնող թողես՝ էն մի ախպորը բռնես, թե՝ տանում եմ կալանավորման։ Ո՞նց ես որոշում անել կալանավորման՝ առանց հիմնավորման։ Բոլոր ծնողներն էլ թող իմանան, որ Գարիկ Գալեյանի հետ կապված պայմանականորեն վերևը իրար մեջ նստել՝ որոշում են կայացրել, որ Գալեյան Գարիկի մասով բաց թողնեն, քանի որ ինֆարկտային վիճակ է, բայց Արթուրի հետ կապված որոշել են, որ չէ՝ պետք է տանեն կալանավորման»,-քիչ առաջ Զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ առավոտից սկսված և մինչ այս պահը շարունակվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց Սարգիս Մարտիրոսյանը՝ Գալեյանների ընտանիքի ընկերը՝ հայտարարելով, որ օրինակ ինքը որոշել է մնալ այդտեղ։

«Ժողովրդավարական երկիր չի՞, երեք միլիոնս էլ վարչապետ չե՞նք։ Դատարանների շենքերը իրանք կարան շրջափակեն, մենք ձեր հիմնարկը չե՞նք կարող շրջափակել։ Մենք էլ ձեզ ենք շրջափակում, ախպեր, էսօր մնացեք ստեղ։ …Իրանցից մեկը մի օր կանգնե՞լ ա իր երեխի կռավաթի վրա, ծածկելու, տեսնի, որ իր երեխան Եռաբլուրում ա… Ոչ մեկս չենք կարող էս մարդկանց հասկանալ, որովհետև իրենք են երեխա կորցրել։ Չե՛ք կարա հասկանաք, դուք տղա չե՛ք կորցրել։ 1 տարի 8 ամիս է՝ ծնողները ամեն առավոտ ու երեկո Եռաբլուրում խունկ են  ծխում։ Ո՞նց կարաք դուք իրենց հասկանաք»,-խոսքն ուղղելով զինվորական քննչական գլխավոր վարչության աշխատակիցներին՝ ասաց նա։

Նշենք, որ նախօրեին ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության շենքում միջադեպ էր եղել զոհված զինծառայողների ծնողների և քննիչների միջև: Իրար քաշքշել էին, հնչել էին հայհոյանքներ: Այսօր առավոտյան Գարիկ Գալեյանին ձերբակալել են:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս