
37-ամյա տղամարդը մեղվի փեթակններ էր գողացել ու վաճառել
Ոստիկանության Աշտարակի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Բյուրական գյուղի 37-ամյա մի բնակիչ վարչական տարածքում գողություններ է անում:
Օպերատիվ տվյալներն իրացնելով՝ մայիսի 13-ին քրեական հետախույզները կասկածվողին հայտնաբերեցին ու բերման ենթարկեցին ոստիկանության Աշտարակի բաժին:
37-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն:
Պարզվել է, որ նա 2020 թվականի գարնանը Բյուրական համայնքում մեղվի 4 փեթակ է գողացել և 75 հազար դրամով վաճառել Արագածոտնի մարզի Լուսակն գյուղի մի բնակչի:
Փեթակները գնած անձը հրավիրվել է բաժին ու ներկայացրել գողոնը:
Հանգամանքները քննությամբ պարզվում են: